Աճպարարական արվեստ - 4 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 4 » Աճպարարական արվեստ
17:12
Աճպարարական արվեստ
Լինի սիրողական մակարդակ, թե պրոֆեսիոնալ`աճպարարությունն արվեստի այն տեսակն է, որ միշտ դիմացինին կարող է զարմացնել, ապշեցնել, տպավորել, հուզել ու նաև վախեցնել: Այս զգացմունքայնության շնորհիվ էլ ֆոկուսներով թե զբաղվողների, թե հետաքրքրվողների թիվն ամբողջ աշխարհում շատ մեծ է: Մարդիկ աճպարարությամբ զբաղվել են դեռևս 5000 տարի առաջ, նույնիսկ եգիպտական փարավոններն են ունեցել անձնական վհուկներ`մոգեր: Այդ ժամանակ մոգերը կարողանում էին անհետացնել ոսկիներն ու գանձերը: Նրանցից շատերը նաև զբաղվում էին գրպանահատությամբ`ճկուն ձեռքերի շնորհիվ: Աճպարարության հայրենիքը համարվում է հին Եգիպտոսը, դեռևս այդ ժամանկներից այստեղ դա որպես արվեստի տեսակ էր ընդունվում: Միջնադարյան Եվրոպայում ֆոկուսներն ընկալվում էին իբրև կախարդանք: Առաջին անգամ գեղարվեստական գրականության մեջ աճպարարական արվեստի մասին գրել է Տեոֆիլո Ֆոլենգոն 16-րդ դարում`իր "Մակարոնադա” գրքում:Արդեն 1584թ.-ին Ռեյջինալդ Սքոթ անունով մի անգլիացի "կախարդանքի բացումը” գրքում առաջին անգամ նկարագրում է, թե ինչպես են ֆոկուսներն արվում, բայց ոչ թե կեղտոտ ուժերի օգնությամբ, այլ ճկուն ձեռքերի շնորհիվ: 18-րդ դարի վերջին և 19-րդ-ի սկզբին ի հայտ եկան հարյուրավոր պրոֆեսիոնալ աճպարարներ: Նրանցից հատկապես աչքի էր ընկնում Ժան-Էժեն-Ռոբեր-Ուդենն, ով իր հնարքներին տալիս գիտական մեկնաբանություն`այդպիսով աստվածացնելով թե իրեն, թե իր ներկայացրած արվեստը: Հետագայում աճպարարական արվեստը նոր մակարդակի բարձրացրին անգլիացի Դեվիդ Դեվանտը, ով կարողանում էր մտքեր կարդալ, ամերիկացիներ` Տյուրստոնն ու Դաունսը`միկրոֆոկուսներով, ինչպես նաև Օսվալդ Վիլյամսը, Լուիս Նիկոլան, Պերսի Շելբիթը և իհարկե Գարի Գուդինին, ով կարողանում էր արձակել ցանկացած շղթա,անհետացնել կենդանի փղին, դուրս գալ փակ տարածություններից ու դիմադրել տարբեր ուժերի ու ցավի: Նա մահացավ Հելոուինի գիշերը`1926թ., երբ իր երկրպագուներից մեկը` Գարիի դիմադրողականությունը ստուգելու նպատակով ուժեղ հարվածեց նրան:Աճպարարության զարգացմանը հետագայում խոչընդոտեց 2-րդ համաշխարհային պատերազմը, մարդիկ իրենց խնդիրներով տարված` պարզապես մոռացել էին դրա մասին. միայն կրկեսներում երբեմն ցուցադրվում էին որոշ համարներ` զինվորներին զվարճացնելու նպատակով: Սակայն շուտով` հեռուստաընկերությունների ի հայտ գալուն պես, աճպարարները հիանալի հնարավորություն ստացան. TV-ն կարծես հարմարավետ բույն լիներ աճպարարների համար`զգայուն հեռուստադիտողի հոգում:Հեռուստաֆոկուսների շնորհիվ համաշխարհային ճանաչում ձեռք բերեց Դեվիդ Կոպերֆիլդը, ում մարդիկ անվանում էին կախարդ, վհուկ, հրաշագործ և սրտի թրթիռով հետևում էին նրա ելույթներին: Բայց իրականում Կոպերֆիլդը հմտորեն կարողանում էր խաբել բոլորին. ոչ թե նա թռչունի պես սավառնում էր օդում, այլ պարզապես պտտվում էր հսկա դահլիճի վերևվում`անտեսանելի մալուխների ու էլեկտրական դաշտի օգնությամբ ! ոչ թե անցնում էր չինական մեծ պատի միջով, այլ թաքնվում էր հարթակի մեջ ու մյուս կողմից դուրս գալիս ! Կոպերֆիլդը չէր անհետացնում ոչ հսկա գնացքը, ոչ ինքնաթիռը և ոչ էլ Ազատության արձանը, նա ուղղակի լույսերն էր անջատում ! Իսկ հեռուստադիտողն իրեն խաբված զգալով` հաճույք էր ստանում: Կոպերֆիլդի այս հնարքները նրան տարեկան 80 միլիոն $ եկամուտ էին բերում և շարունակում են բերել: [button link="http://video.mail.ru/mail/mcgregor-ne/295/2692.html" size="small" style="info" color="red" bg_color="#ffffff" window="yes"]Կոպերֆիլդի գաղտնիքները[/button]


Տաղանդավոր աճպարարներ ծնել է նաև մեր ազգը` նրանցից էր աճպարար-ձեռնածու, Հայաստանի ժողովրդական արտիստ Հարություն Հակոբյանը, ով Միայն խաղաքարտերով կարող էր 500 ֆոկուս ցուցադրել: Վերջինս բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր ու հաղթող է, Միջազգային Մոգական միությունը նրան պաշտոնապես «մոգության արքա» է ճանաչել: Մեծ անուն ունի նաև նրա աշակերտը` Վարդան Ամիրյանը, ով մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, արժանացել "Մոգության արքա”, "Միստր մոգ” տիտղոսների, "Արծաթե կախարդական փայտիկի”, հիմա էլ աշխատում է Հայաստանում:Այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունեն շուրջ 300 հազար աճպարարական հնարքներ և ևս 50 հազար` հիմնված ձեռքերի ճկունության վրա: Դրանք գնալով ավելանալու են, քանի դեռ մարդիկ ուզում են հավատալ ինչ-որ գերբնական ուժերի, որոնք իրենց ծանոթ չեն :

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1523 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar