Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար - 30 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 30 » Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար
10:26
Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար

Ատամների սպիտակեցումը` ուլտրամանուշակագույն լուսային լամպերով, վտանգավոր է աչքերի և մաշկի համար. նախազգուշացնում են Արքայական քիմիական միության բրիտանացի գիտնականները:

Ատամների սպիտակեցումը` ուլտրամանուշակագույն լուսային լամպերով, վտանգավոր է աչքերի և մաշկի համար. նախազգուշացնում են Արքայական քիմիական միության բրիտանացի գիտնականները:

Առանց ուլտրամանուշակագույն ճառագայթների՝ լուսային բուժումը բացարձակ օգուտ չի տալիս, այլ, ընդհակառակը, հանգեցնում է տեսողության և մաշկի սաստիկ վնասմանը՝ 4 անգամ ավելի, քան սովորական արևային ճառագայթների ազդեցության ներքո: Նման միջամտությունները հավասարանշանակ են, եթե հիվանդն արևայրուկ է ստացել բաց տարածության մեջ՝ առանց արևից որևէ պաշտպանվածության, ձգտելով ստանալ փայլուն սպիտակաձյուն ժպիտ, բժիշկների հաստատմամբ կարող է վերածվել չորսանգամյա ճառագայթահարման չափաբաժնի:

Ինչպես ասել է հետազոտության հեղինակ Էլլեն Բրազզելը (Nordic Institute od Dental Materials)՝մարդիկ, ովքեր ունեն նուրբ և լուսազգայուն մաշկ, ավելի մեծ վտանգի են ենթարկվում: Բացի այդ, ատամնաբույժերը նկատել են, որ սպիտակեցումից հետո վնասվել է ատամնահյուսվածքը. էմալի մակերևույթին ավելի շատ ակոսիկներ են հայտնվել, որի պատճառով էլ ատամները դարձել են առավել խոցելի՝սնունդը ծամելու ծանրաբեռնվածության տեսանկյունից:

Ատամների սպիտակեցումը ատամնաբուժական կլինիկաներում ամենահայտնի կոսմետիկական ծառայություններից է: Ընդ որում կիրառվում են սպիտակեցնող ազդակներ, որպես կանոն` ջրածնի պերօքսիդ, էմալից վրայից թեյի, սուրճի, կարմիր գինու և ծխախոտի հետքերը հեռացնելու: Ուլտրամանուշակագույնը լրացուցիչ ակտիվացնում է թթվեցման գործընթացը և, այդպիսով, բարձրացնում սպիտակեցման արդյունավետությունը, այդուհանդերձ, բժիշկները ատամների առողջացման որևէ օգուտ չեն գտել այդ միջամտության մեջ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 913 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar