Աստված ներում է - 9 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 9 » Աստված ներում է
18:56
Աստված ներում է

Յուրաքանչյուր պետության իրավական կարգը պահանջում է, որ սահմանված օրենքների խախտման դեպքում անհապաղ կիրառվի արդարացի պատիժ: Եվ դա ոչ մեկին չի զարմացնում: Շատ երկրներում մեքենայի արագությունը գերազանցելու դեպքում տուգանքը պետք է վճարվի տեղում: Բայց լրիվ այլ է, երբ անտեսվում է Աստծո կողմից հաստատված կարգ ու կանոնը: Ամենատես Աստվածը տեսնում է յուրաքանչյուր մարդու: Նա դատում է արդարությամբ, Նրան հնարավոր չէ կաշառել, նրան հայտնի են ոչ միայն մեր գործերը, այլև մեր սրտի աղբյուրը և դրդապատճառը: Իսկ շատերը մոռանում են այդ մասին՝ սխալ մեկնաբանելով Նրա երկայնամտությունը, քանի որ Նա միանգամից չի խառնվում գործի մեջ: Բայց Նա ոչ մի բան չի անտեսում: Աստվածաշունչն ասում է, որ հաշիվ է պահանջելու բոլոր արարքների համար, և մի օր Աստված այդ ամենը ցույց կտա: Բայց Աստված բացարձակ այլ մտադրություններ ունի, որը ավելի գերադասելի է մեզ համար: Նա իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ճանապարհ պատրաստեց, որը թույլ է տալիս մեզ փախչելու դատաստանից: Գողգոթայի խաչի վրա Աստված Իր Որդուն դատեց մեր արարքների փոխարեն, որոնք Աստվածաշունչը մեղք է անվանում: Բոլորը կարող են ներում ստանալ, բայց դրա համար անկեղծ խոստովանություն է պետք: Եթե մենք թաքցնենք մեր հանցանքը, ապա այն ոչինչ չի տանի, այլ անխուսափելիորեն առաջ կբերի Աստծո դատաստանը, որից ազատում չկա: Այնուամենայնիվ, Աստված ներում է բոլոր նրանց, ովքեր գալիս են Իրեն:

Ես էլ դարձի եկա, գնացի դեպի Աստված և անկեղծ ներում էի խնդրում սխալներիս համար: Այդ աղջկան հանդիպեցի երկու ամիս առաջ: Չգիտեմ ինչպես ստացվեց, չեմ էլ հիշում, թե կոնկրետ որտեղ, բայց պատահաբար հանդիպեցի ու սկսեցի շփվել հետը և նա ինձ չմերժեց, որովհետև ընդհանուր ծանոթներ ունեինք: Խոսում էինք տարբեր թեմաներից, քայլում էինք այգիներով, սրճարաններում մի բաժակ թեյին համատեղում էինք այնքան հետաքրքիր անցնող զրույցները: Առաջ աղջիկներից հոգնում էի, ամեն ինչ ձանձրացնում էր, իսկ նա ուրիշ էր: Հավատացյալ: Այո՜, բայց նա աղանդավոր չէր, նա ճիշտ ուղղությամբ էր գնում, ճիշտ էր ապրում: Աստծո մասին պատկերացում ունեի, սակայն ես չէի հավատում նրան, աղոթում էի պետք եղած ժամանակ, այն էլ՝ անհավատ: Միայն հավատում էի, որ Աստված ուղարկում է մեզ մարդկանց, ովքեր հիրավի անհրաժեշտ են մեզ ու անգամ իրեն հարցնում էի, թե ինչու՞ Աստված ուղարկեց իրեն ինձ: Հետո, երբ արդեն երկու ամիս է լուր չունեի նրանից, բայց անընդհատ հիշում էի մեր զրույցները, մեր քննարկումները Աստծո մասին, հասկացա, որ նա ուղարկված էր, որպեսզի դարձի գամ, որպեսզի կրկին անկեղծ հավատամ Աստծո ամենազորությանը և չմոռանամ ամեն օր նրան շնորհակալություն հայտնել ունեցածիս և հատկապես՝ նրա գնալուց հետո դարձած անձիս համար: Ներիր մեղքերս Տե՜ր և հավատա, շնորհակալ եմ քեզ: Փա՜ռք քեզ, Տեր Աստված:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 940 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar