Խոյ. Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ
կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ
ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների
մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից
ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները
կամ բարձրացնել որակավորումը:
Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ
բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ
հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում
փոխհասկացվածությանը:
Ցուլ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին` սա
այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ
մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու
հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում
դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման
տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ
առանց փողի:
Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում` զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:
Երկվորյակներ. Այսօր հատկապես ողջունվում
են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում
ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր
գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն
իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:
Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև
չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են
նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին,
սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:
Խեցգետին. Չնայած մանր դժվարություններին և
թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր
ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև
կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից
առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը
հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում
եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի
ընդունվելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:
Առյուծ. Այսօր դրական միտումների
ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ
դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության
հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ
էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատեքստեր փնտրում
այնտեղ, որտեղ դրանք ուղղակի բացակայում են:
Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք
բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Շատերի համար դուք
դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության
հետ հայտնվածներին:
Կույս. Այսօր դուք անսահման հավատում եք
ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր
հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և
համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու
համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի
ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը,
չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:
Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն,
մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և
պատասխանը իրեն զգացնել չի տա:
Կշեռք. Հաջող օր է, շատ բան տրվում է
հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ
որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան
հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի
հենվել և էլ’ ավելի են ձեր կարիքը զգում և ձեզ գնահատում: Բարենպաստ օր է
ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները
կարող են լուրջ աջակցություն ստանալ:
Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:
Կարիճ. Այն որոշումները, որ դուք այսօր
կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ,
այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք
չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը
շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների,
ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր
ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր
անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների
իրականացմանը:
Աղեղնավոր. Օրը բավական անհարթ է, և
պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ,
դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ
նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ
կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ
ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի
վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց
դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական
գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:
Այծեղջյուր. Օրվա առաջին կեսին արժե
զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն
ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան
մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն
առանձին քայլի վրա մտածելու:
Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը,
կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Այսօր սկսված հարաբերությունները
բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները,
փոխարենը քիչ է անկեղծությունը: Հնարավոր է ռոմանտիկ կապ:
Ջրհոս. Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր
գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք, որ նոր
ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը
առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և
հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ
մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում:
Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ
աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:
Ձկներ. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը
բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ
էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:
Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի
անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն
իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք:
Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու
հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել
հետաձգումներից: