Աստղագուշակ. Մայիսի 20 - 19 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 19 » Աստղագուշակ. Մայիսի 20
23:37
Աստղագուշակ. Մայիսի 20

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է գործնական տեսանկյունից: Կհաջողվի արդյունավետորեն աշխատել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հաջողություններ կգրանցեն ֆինանսական ասպարեզում, շահավետ գործարքներ կկնքեն:

Անձնական հարաբերություններում նույնպես գերակշռում է լավատեսական միտումների ազդեցությունը, հրաշալի լեզու եք գտնում մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, գուշակում եք նրանց գաղտնի ցանկությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Առավոտը լավ ժամանակ է պլաններ կազմելու համար, ընդ որում բավական երկարաժամկետ: Դուք կարողանում եք ճիշտ գնահատել և՛ իրադրությունը ամբողջությամբ, և ձեր հնարավորությունները:

Լավ են անցնում հանդիպումները, որոնք կարող են կրել թե՛ գործնական և թե՛ անձնական բնույթ: Կարողանում եք անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր մարդու, ում հետ գործ եք ունենում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ստիպված կլինեք չարչարվել այսօր ցանկալի արդյունքի հասնելու համար: Հույս մի՛ դրեք հեշտ հաղթանակների վրա և սկսեք ձեր գործունեությունն ինչքան հնարավոր է շուտ՝ ճիշտ պահը բաց չթողնելու համար:

Ձեր մտքերը զբաղված են աշխատանքով և ֆինանսական հարցերով, ընտանեկան հարցերի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Մտերիմները կարող են նեղանալ ձեր կողմից ուշադրության չարժանանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է, ձեզ մոտ շատ բան լավ է ստացվում: Հեշտությամբ կարողանում եք հասնել դրված նպատակներին, նոր գիտելիքներ յուրացնել և մեծ փորձ ձեռք բերել: Ընկերները և մտերիմները հաճույքով օգնում են ձեզ:

Հնարավոր են անսպասելի ծախսեր, հաճախ կապված այլ մարդու ուրախացնելու նպատակի կամ ինչ-որ թանկարժեք նվեր անելու ցանկության հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կցանկանան մասնակցություն ունենալ բարեգործական ակցիաներում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին կկարողանաք շատ բանի հասնել համառության շնորհիվ: Չկա այնպիսի խոչընդոտ, որը դուք չկարողանաք հաղթահարել, եթե ցանկանաք: Բայց հաշվի առեք, որ ինչքան ավելի նշանակալի են հաջողությունները, այդքան ավելի մեծ ակտիվություն կցուցաբերեն ձեզ նախանձողները:

Օրվա երկրորդ կեսն անցնում է շատ հանգիստ: Սա այն ժամանակն է, երբ կարող եք զբաղվել ոչ հեռու անցյալում կատարված իրադարձությունների վերլուծությամբ: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ օր է: Կենսական ուժը բավական բարձր է, բայց միշտ չէ, որ այն կկարողանաք ուղղել ճիշտ նպատակների իրականացմանը: Օրվա առաջին կեսին կլինեք ակտիվ ու կենսուրախ, և դա օգտակար կլինի:

Բայց աստիճանաբար ձեր պահվածքն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, սրա պատճառով էլ կարող են առաջանալ կոնֆլիկտներ: Ձեր շատ գործողություններ կարող են լինել ոչ ադեկվատ և չընդունվել հասարակության կողմից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած բարդություններին՝ հաջողության հասնել կարող եք, բայց դրա համար պետք կգա զգուշություն և ուշադրություն: Մակերեսորեն կայացրած որոշումները սխալ են դուրս գալիս: Այդ իսկ պատճառով էլ պետք չէ շտապել, ավելի լավ է մանրամասն վերլուծել ցանկացած քայլ:

Հնարավոր է ստանաք տհաճ նորություններ, որոնք կվերաբերեն ձեր մտերիմներին կամ հարազատներին: Հնարավոր է՝ ստիպված լինեք մեծ գումարներ ծախսել՝ կենցաղային խնդիրները լուծելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր ձեր հաջողությունները կախված են նրանից, թե կկարողանաք ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, թե ոչ: Կարող եք հանդիպումներ ունենալ գործընկերների և ղեկավարության հետ:

Հնարավոր է՝ հաճելի կամ օգտակար նորություններ ստանաք: Բացառված չեն նաև ծանոթությունները, որոնցից մեկը կարող է ռոմանտիկ շարունակություն ունենալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թեթև ու հաճելի օր է: Դուք գերազանք գլուխ եք հանում աշխատանքից, ընդհանուր լեզու եք գտնում գործընկերների ու ղեկավարության հետ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են հաջողության հասնել նաև գործնական ոլորտում:

Ձեզ հաջողվում է արագորեն լուծել ընտանեկան խնդիրները, օգնել մտերիմներին: Օրվա երկրորդ կեսը իդեալական ժամանակ է շփման համար: Լավ կանցնեն և՛ ընկերական, և՛ սիրային հանդիպումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 2։ 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բազմաթիվ բարդ խնդիրներ կարողանում եք լուծել անկեղծության շնորհիվ: Դուք ասում եք այն ինչ մտածում եք, բայց անում եք դա այնքան հմտորեն, որ ոչ ոք նեղանալու առիթ չի ունենում:

Հարմար օր է հին ծանոթների հետ շփման, հարաբերությունները վերականգնելու համար: Բացառված չեն հանդիպումները այն մարդկանց հետ, ում հետ առաջ շատ կապված էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն ինքնին արդեն հաջող չէ: Բանն այն է, որ կվիճեք այն մարդկանց հետ, ում հետ կարելի էր ընկերանալ, կշփվեք այն մարդկանց հետ, ովքեր նյարդայնացնում և շատ էներգիա են խլում ձեզնից:

Չի հաջողվի որոշակի կարգավորում և կայունություն մտցնել գործերի մեջ: Խառնաշփոթը և քաոսը ձեզ սարդոստայնի մեջ կգցեն: Միակ լավ բանը կլինի այն, որ իսկապես հարազատ մարդիկ կհասկանան և կմտնեն ձեր դրության մեջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր նախագծերից շատերը կկարողանաք իրագործել: Հուրախություն ձեզ՝ շտապել պետք չէ: Կարող եք նույնիսկ սկսել նոր պլանների մշակումը: Օրվա կեսին կարող են դժվարություններ առաջանալ, բայց ընկերներն այդ պահին օգնության կհասնեն:

Լավ օր է կառավարչական հատկություններն ի ցույց դնելու համար: Ձեզ կհաջողվի վարակել մարդկանց լավատեսությամբ: Ձեր հետևից պատրաստ են գալ նույնիսկ նրանք, ովքեր առաջ դեմ են եղել ձեր գաղափարներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։


 Newsline.am

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 831 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar