Աստղագուշակ. Մայիսի 11 (2016) - 11 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 11 » Աստղագուշակ. Մայիսի 11 (2016)
10:15
Աստղագուշակ. Մայիսի 11 (2016)

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր ձեզ ասածներից շատ բան կարող է վիրավորական թվալ շրջապատի համար, և նույնիսկ անմեղ կատակ-նկատողությունները կարող են սխալ ընկալվել շրջապատի կողմից: Ամեն դեպքում պահպանեք հանգստություն:

Մեծ ուշադրության մի արժանացրեք կանխազգացումներին, որոնք կարող են հայտնվել այսօր, կամ էլ վատ երազներին: Այդ ամենը ոչ թե ճակատագրի հուշումներ են, այլ պարզապես անհանգստության նշան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հեշտ չեն դասավորվում գործնական հարաբերությունները: Եղեք ռիթմիկ և նրբանկատ: Աշխատեք չնեղացնել ենթականերին և չքննադատել ղեկավարությանը շատ սուր, այդ դեպքում կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից:

Հարմար օր է հանգստի համար, ոչ ձանձրալի, հետաքրքիր զբաղմունքների և մարդկանց հետ հաճելի շփման համար: Բնության գրկում զբոսանքները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նոր տպավորություններ կպարգևեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր դուք ավելի հակված եք ամպերում սավառնելուն և երազելուն, քան ինչ-ինչ կոնկրետ գործեր ձեռնարկելուն նպատակներին հասնելու համար: Բացի այդ հնարավորություն կունենաք ձեր ֆինանսական դրությունը բարելավելու:

Աշխատեք չխախտել հասարակության կողմից ընդունված օրենքները, մի մտեք այնպիսի մարդկանց հետ բաց կոնֆլիկտների մեջ, որոնք ձեր կարծիքով շատ փակ բնավորություն ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող և արդյունավետ օր է: Աշխատանքի կամ ֆինանսական հարցերի հետ կապված շատ հարցեր լուծվում են շատ արագ և դուք կարող եք օգտագործել այդ շահը ձեր իսկ շահերից ելնելով:

Դուք հրաշալի լեզու եք գտնում մարդկանց հետ, լավ տպավորություն եք կարողանում թողնել նոր ծանոթների վրա: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կստանան ամենառոմանտիկ շարունակությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետևեք, թե ինչպես եք ձեզ պահում շրջապատի հետ: Ինչքան ավելի բարեհամբույր եք ձեզ հետ գործ ունեցող մարդկանց հետ, այնքան ավելի լավ եք կարողանում նրանց հետ ընդհանուր լեզու գտնել:

Ֆինանսական գործերը զգուշություն են պահանջում: Կորուստների և անհաջող գործարքների հավանականությունը շատ մեծ է: Բարդ կլինի ոչ միայն գումար աշխատելը, այլ նաև արդեն եղածը պահպանելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արդյունավետ օր է, հարմար է գործնական քննարկումների և համատեղ աշխատանքի համար: Դուք առանց որևէ դժվարության գտնում եք համակիրներ, որոնք պատրաստ են համագործակցել ձեզ հետ:

Կարող են տարաձայնություններ առաջանալ մտերիմների հետ, բայց ձեզ կհաջողվի պահել սեփական կարծիքը, առանց որևէ մեկին նեղացնելու: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են փոխել ձեր կյանքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 4ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարող եք նյարդայնանալ մանրուքների պատճառով: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ հենց այս պատճառով տպավորություն է ստեղծվում, թե օրը վատն է, այնինչ իսկապես կարևոր գործերում ձեր բախտը բերում է:

Ցանկալի չէ երկար քննարկել կարևոր թեմաները, խորանալ մանրուքներում: Այն ամենը, ինչ ձեզնից պահանջվում է, կենտրոնանալը և ուշադիր լինելն է: Լավ օր է ճանապարհորդությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5ՍԵՐԸ՝ 5ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք չէ շտապել: Այս օրը իհարկե շատ թեթև չի լինի: Օրվա իրադարձությունները կարող են փակուղի մտցնել նշանի որոշ ներկայացուցիչների: Պահպանեք լավատեսությունը: Դրա կարիքը դուք այսօր շատ կունենաք:

Հաջող օր է ֆինանսական տեսանկյունից: Նշանի շատ ներկայացուցիչներ շահավետ գործարքներ կկնքեն, կամ էլ մի շատ հեռանկարային համագործակցության մասին կպայմանավորվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք այնքան լի եք էներգիայով և այնքան վճռական եք տրամադրված, որ թվում է, թե պատրաստ եք հասնել ցանկացած նպատակակետի: Հարմար օր է նաև քննարկումների ու հանդիպումների համար:

Աշխատեք լինել ավելի շարժուն: Սպորտով զբաղվելը, զբոսանքները և ակտիվ հանգիստը այս պահին հատկապես օգտակար կլինեն: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 2, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հրաշալի օր է նոր գաղափարներն իրագործելու համար: Ինչքան ավելի օրիգինալ կլինեն ձեր մտքերը, այնքան ավելի հաջող կստացվի դրանց իրականացման գործընթացը: Կբարելավվեն հարաբերությունները աշխատավայրում:

Աշխատանքը լրջորեն հետաքրքրում է ձեզ, բայց անձնական կյանքի մասին ևս մոռանալ պետք չէ: Ժամանակ տրամադրեք մտերիմներին, հանդիպումներ կազմակերպեք ընկերների հետ: Այս ամենը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր կարող եք շատ բաներ անել, եթե չծուլանաք: Բայց ոչինչ չանելու գայթակղությունը մեծ է, և նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան հաղթահարել դա: Հույս պետք է դնել միայն սեփական ուժերի վրա:

Հնարավոր են նշանակալի ծախսեր, հաճախ չարդարացված: Բայց նաև պետք է նշել, որ ձեր ֆինանսական դրությունը այնպիսին է, որ դուք կարող եք թույլ տալ այդ մասշտաբների ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր օր է: Շատ իրադարձություններ կարող են հետևանքներ ունենալ ձեր հետագա կյանքում: Բայց մինչ այժմ դրա մասին ոչ ոք գլխի չի ընկնում, և նույնիսկ ձեր սուր ինտուիցիան չի կարողանում ճիշտ խորհուրդներ տալ, թե ինչի վրա է պետք հատկապես ուշադրություն դարձնել:

Կանանց հետ շփումը օգտակար է և հաճույք է պատճառում: Իսկ տղամարդկանց հետ լեզու գտնելը փոքր ինչ ավելի բարդ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 newsline.am

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 678 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar