Անձնական կյանքում նախաձեռնություն հանդես բերելն էլ ոչ մի բանի չի
հանգեցնի: Ստեղծված իրավիճակում դուք պետք է մտածեք ձեր հետագա
գործողությունների շուրջ:
Ցուլ. Սա անսպասելի հաջողությունների օր է` ոչ այնքան
էական, սակայն հաճելի: Ձեր պրոֆեսիոնալ և անձնական որակների մեջ կասկածող
մարդիկ ստիպված են խոստովանել, որ դուք արժանի եք ամենաբարձր գնահատականի:
Չի բացառված, որ անսպասելի գործնական առաջարկներ ստանաք և շանս ստեղծվի
մասնակցել մի ինչ-որ միջազգային նշանակության նախագծի աշխատանքներում:
Ծանոթությունները հեշտությամբ են հաստատվում, դրա համար պետք չի լինի
նախաձեռնություն դրսևորել, քանի որ շրջապատին դուք շատ եք հետաքրքրում:
Նշանի ընտանեկան ներկայացուցիչներին կհաջողվի իրենց կեսին օգնել լուծել
բարդ խնդիրը:
Երկվորյակներ. Այսօր ոմանք կարող են ձեզ քննադատել
ավելորդ դանդաղկոտության մեջ, սակայն դուք լավ գիտեք, որ ամեն ինչ անում եք
հենց’ այնպես, ինչպես պետք է: Իրոք, իրադարձությունների զարգացումը ցույց
կտա, որ շտապելու որևէ հարկ չկար էլ: Իսկ դուք էլ, շնորհիվ բոլոր գործերի
հանդեպ ձեր ուշադիր և պատասխանատու վերաբերմունքի, չեք թույլ տալիս այն
սխալները, որ անում են հապճեպ գործող մարդիկ:
Օրը հարմար չէ մանր գնումների համար, իսկ ահա խոշոր ձեռքբերումները
հաջող կլինեն: Լավ են դասավորվում ռոմանտիկ ուղևորությունները: Ի դեպ,
միայնակ շրջագայողներն էլ հիանալի ժամանակ կանցկացնեն:
Խեցգետին. Մի խուսափեք իմպրովիզներից` այսօր հենց այն
որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել
հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ
ազդեցիկ մարդիկ կկանգնեն ձեր կողքին:
Օրվա երկրորդ կեսը կապված է կենսական եռանդի նվազման հետ, և այդ
ժամանակահատվածում հնարավոր է ինքնազգացողության անկում: Զերծ մնացեք
ալկոհոլի և ծանր ուտելիքի օգտագործումից, իսկ երեկոյան ժամանակ գտեք
զբոսանքի համար: Անձնական հարաբերություններում էական փոփոխություններ չեն
լինի:
Առյուծ. Այսօր դուք ցանկանում եք միայն հրամայել,
ղեկավարել և հանձնարարություններ տալ: Պետք է ասել, որ դա ձեզ մոտ լավ է
ստացվում, սակայն խնդիրը նրանում է, որ հաջողության հասնելու համար դա
բավարար չէ` ստիպված եք ինքներդ էլ չարչարվել:
Այսօր նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կհայտնաբերեն, որ ոչ միայն ի
վիճակի են աշխատանքային սխրանքների, այլև` դրանից որոշ չափով հաճույք են
ստանում: Հատկապես հաճելի կլինի այդ բացահայտումը նրանց համար, ովքեր
վերջին ժամանակներում կասկածում էին, թե արդյոք կյանքի ճիշտ ուղղություն են
ընտրել:
Կույս. Օրը չնայած ամենապարզերից չէ, սակայն բավական
հաջողն է: Ձեզ մոտ գրեթե ամեն ինչ ստացվում է: Այն ամենն, ինչին ձեռնամուխ
եք լինում, գերազանց ձևով է հանգուցալուծվում, իսկ եթե ինչ-որ բաների էլ
հասնել չի ստացվում, ապա ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չէր: Ճակատագիրն
ինքը կհուշի, թե որ ուղղությամբ շարժվել և ինչպես գործել: Միակ բանը, որ
ձեզանից պահանջվում է` ձեր նախազգացման հուշումներին հետևելն է:
Երեկոն կցանկանաք անցկացնել հանգիստ, սակայն դժվար թե դա ստացվի, քանի
որ ձեզ, ամենայն հավանականությամբ, անսպասելի կհրավիրեն հյուր կամ որևէ
երեկույթի:
Կշեռք. Աշխատեք քիչ անհանգստանալ` հիմքերից զուրկ
ապրումները միայն կփչացնեն այս օրը: Աշխատանքի վայրում հաջողության հասնել
հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե բոլոր կարևոր հարցերը դուք
ինքնուրույն լուծեք, իսկ ամեն մի մանրուք և երկրորդական բան վստահեք որևէ
մեկ ուրիշին: Կարող են դժվարություններ ծագել փասթաթղթեր ձևակերպելիս, հեշտ
չի լինելու բյուրոկրատական քաշքշուկները հաղթահարելը:
Երեկոն իր հետ հաճելի անակնկալներ և հետաքրքիր հանդիպումներ կբերի:
Հնարավոր են անսպասելի այցեր, դուք ուրախ կլինեք հյուրեր ընդունել և նրանց
հետ հիանալի ժամանակ կանցկացնեք:
Կարիճ. Այսօր ձեզ հաջողվում է այն ամենն, ինչը
ուրիշների ուժերից վեր է` պատահական չէ, որ շրջապատին դուք իսկական հերոս
եք թվում: Հնարավոր է առաջընթաց անգամ այն գործերում, որոնք դուք հույս էլ
չունեիք ավարտին հասցնել: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կապված
կլինի շրջապատին վերաբերող անսպասելի բացահայտումների հետ:
Սիրո հարցում մեծ հաջողություններ են գրանցվում` դուք ցանկացած
իրավիճակում ձեզ բնական ու անկաշկանդ եք պահում, ինչով անզուգական
տպավորություն եք թողնում հակառակ սեռի ներկայացուցիչների վրա:
Աղեղնավոր. Այսօր պետք է խորհեք այն հարցի շուրջ, թե
ինչ եք դուք իրականում ցանկանում, քանի որ օրվա իրադարձությունները
նպաստում են այն բանին, որ իրականանա ձեր վաղեմի երազանքը, սակայն` միայն
մեկը: Առավոտյան իրավիճակը որոշ չափով նյարդային կլինի, սակայն ծագող
խնդիրները այնքան լուրջ չեն, որ դուք կորցնեք ձեր հանգստությունը: Դրա հետ
մեկտեղ էլ, դուք պահպանում եք հումորի զգացումը, ինչը օգնում է հաղթահարել
բազմաթիվ արգելքներ:
Ձեր կարիքը հատկապես շատ են զգում այն մարդիկ, ովքեր չեն կարող պարծենալ
լավատեսությամբ և ինքնավստահությամբ, իսկ դուք էլ սիրով աջակցում եք
նրանց, դրա հետ մեկտեղ` թույլ չտալով նստել ձեր վզին:
Այծեղջյուր. Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին
ընկերոջ հետ սրտից բխող զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ
տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել
բարդ իրավիճակում: Պրոֆեսիոնալ խնդիրները դուք հեշտությամբ եք լուծում և
արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:
Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք
հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավագույնս է անդրադառնում
ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:
Ջրհոս. Առավոտյան կթվա, թե օրը այնքան էլ հաջողը չէ,
սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական
ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսը ինքնուրույն
աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ
նախագծերում մասնակցելու համար:
Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում
այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք
ծախսում: Այսօր դուք սովորականից ավելի սիրագորով եք, հեշտությամբ և
հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի
հասնում:
Ձկներ. Մի ձգտեք ամեն ինչում բոլորից լավը լինել` դրա
անհրաժեշտությունը բոլորովին չկա: Ոչ մի բանն այսօր այնքան բեղմնավոր ու
արդյունավետ չի լինի, որքան` ձեր բնական վարքագիծը: Հնարավոր են անսպասելի
բացահայտումներ, չի բացառվում հաճելի լուրերի ստացումը: Կեսօրը կուրախացնի
մի մարդու հետ հանդիպմամբ, ում դուք վաղուց կարոտում էիք:
Օգտակար կլինեն ուղևորություններն ու իրավիճակի փոփոխությունը: Նոր
տպավորությունները կոգեշնչեն ձեզ, կօգնեն ստեղծագործական բնույթի գործերում
արագ հաջողության հասնել: Հարթվում են մտերիմների հետ հարաբերությունները,
տարաձայնություններն ու վեճերը մնում են անցյալում: