Խոյ. Դուք այսօր նոր զգացումների
կարիք ունեք, այնպես որ արժե առաջին հերթին մի որևէ բոլորովին անսովոր բան
ձեռնարկել: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր
բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ
նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով
ավարտին կհասցնի ձեր նախկինում սկսած նախագծերը:
Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք
կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է
ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից
խուսափելուն:
Ցուլ. Համապատասխան օր է բոլոր նրանց
համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, այն վերլուծելուց և
հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել
այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:
Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական
ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի:
Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ,
սակայն այսօր դա պետք չէ անել, քանի որ ձեր անկեղծությունը կարող հանկարծ
ձեր դեմ դուրս գալ:
Երկվորյակներ. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում,
միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան
ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար:
Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար.
Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ,
որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ
կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և չի սխալվում:
Խեցգետին. Այսօր անգամ ամենահամեստ
արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են
խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը
դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են
ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար.
աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ
միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին
անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի
վրա:
Առյուծ. Այսօր դուք շատ զգույշ եք,
այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քարերից և դիմակայել
բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո
կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ
ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք:
Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ
հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր
դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ
կպատճառեն:
Կույս. Այսօր պետք է ձգտեք
սովորականից ավելի զգույշ լինել, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ
միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի
պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ձեզ ավելի
շատ գլխացավանք կպատճառեն, քան` հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը
ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք
ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:
Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, պաշտպանեք ձեր
շահերը, եթե անգամ ստիպված եք լինելու <կոշտ> մեթոդներ կիրառել:
Կշեռք. Հանգիստ ու չափավոր օր է, որը
հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր
գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են
ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր
առաջարկությունների հետ:
Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է.
արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել
հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ`կիրք:
Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո
փոշմանել տաք գլխով արված վարքի համար:
Կարիճ. Այսօր ձեզ համար շատ օգտակար
կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու
գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և
ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա
կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:
Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի:
Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն
մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր
կյանքում կարևոր դեր է խաղալու:
Աղեղնավոր. Այսօր որևէ էական բան տեղի չի ունենա, եթե
դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ: Գործել պետք է բավական
զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք
ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են: Խուսափեք հապճեպ որոշումներ
կայացնելուց, հատկապես` եթե դրանում արտաքին միջամտություն կա:
Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված
հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է:
Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր
փաստաթղթերի կորուստ: Ինքնազգացությունը դրական կլինի, եթե հրաժարվեք
ավելորդություններից:
Այծեղջյուր. Օրը կարող է օգտակար կամ
հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է,
այնպես որ` պետք է ընտրեք, թե ինչն է ձեզ համար առավել նախընտրելի: Կամ
դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ`
գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:
Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով
զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլէ տալիս: Այսօր
անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ,
հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված
ֆիրմաներին ու մոդելներին:
Ջրհոս. Այսօր պետք չէ դյուրահատավ
լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն
զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ
հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ
մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով:
Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք
գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում,
ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Մտերիմ մարդու
հետաքրքիր միտքը, լավ խորհուրդը կարող է զգալի դրական լիցքեր հաղորդել:
Ձկներ. Բավական բեղմնավոր ու լավ
հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը
միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ
կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի
անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության
երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով
է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական
միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք
դրանց համար ավելի արժանի կիրառություն: