ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՀԱՄԱՐ - 11 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 11 » ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՀԱՄԱՐ
10:51
ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԱՊՐԻԼԻ 11-Ի ՀԱՄԱՐ

Խոյ Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Ցուլ Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Երկվորյակներ Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել:

Խեցգետին Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Առյուծ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայությամբ` ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը` դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է` դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում:

Կույս Այսօր ստիպված կլինեք տագնապել` ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար:

Կշեռք Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք այնուամենայնիվ ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար շանս կստեղծվի նոր գործընկերներ գտնել արտերկրում:

Կարիճ Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի` դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերաջպես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց:

Աղեղնավոր Հակամարտությունից խուսափել չի լինի։ Այդ պատճառով հավաքեք ձեր ուժերը և փնտրեք հուսալի համախոհներ։ Ռիսկի մի գնացեք, ինչքան էլ որ մեծ լինի գայթակղությունը։ Օրը հատուկ վերաբերմունք կպահանջի սիրելիի և նրա զգացմունքների նկատմամբ։ Էգոիզմի դրսևորումը լուրջ խնդիրների պատճառ կդառնա։

Այծեղջյուր Խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, հետո նոր անցնել մյուսներին, հակառակ դեպքում ձեր առօրյայում խառնաշփոթ կտիրի։ Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, որոշ դեպքերում բանը կհասնի լուրջ վեճերի։ Ռոմանտիկ հարաբերությունները չեն դասավորվի այնպես, ինչպես կուզեիք։ Սիրած մարդու նկատմամբ ձեր վերաբերմունքը փոխվել է, դուք ավելի շատ ուշադրություն եք դարձնում նրա թերությունների, քան առավելությունների վրա։

Ջրհոս Դուք շատ բռնկուն եք, սովորականից ավելի հաճախ եք սխալներ թույլ տալիս, ինչն էլ խանգարում է գործընկերների հետ ունեցած հարաբերություններին։ Համախոհները փորձում են ներգրավել ձեզ իրենց խնդիրների լուծման մեջ, ինչը դարձյալ նյարդայնացնում է ձեզ։ Օրը համար է ինքնուրույն աշխատանքի և այն հարցերի պատասխանների հանգիստ փնտրտուքի համար, որոնք կարևոր են ձեզ համար։

Ձկներ Հարմար օր է լուրջ գործեր ձեռնարկելու համար։ Գործնական ոլորտում կայացրած որոշումներն ու փորձարարությունները հաջողությամբ են պսակվում, բայց ցանկալի արդյունքի կհասնեք միայն ազդեցիկ մարդկանց ցուցաբերած աջակցությունից հետո։ Գերազանց օր է ռոմանտիկ ուղևորության համար։ Դուք հմայիչ և կենսուրախ եք, հեշտ եք ծանոթություններ հաստատում և սիրահետում։


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 1171 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar