աստղագուշակ 03.02.2013 - 3 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 3 » աստղագուշակ 03.02.2013
14:51
աստղագուշակ 03.02.2013

Խառնվածքը` զգուշավոր, տրամաբանող, կարգապահ: Բնավորությունը` արդար, լուրջ, համառ և բանական: Այծեղջյուրը ունակ է կրել լուրջ պատասխանատվություն: Ձեզ համար տարին պատրաստել է ամենայն բարիք: Դուք ձեզ կզգաք ազատ, տարին կանցնի շատ հեշտ: Բացի այդ տարին կլինի հաճույքների տարի, երբ դուք ձեզ ոչնչից չեք զրկի: Աշխատանքում կսկսվի ակտիվ շրջան, որտեղ ձեր գործողությունները կլինեն առավել արդյունավետ: Սիրո հարցում ձեզ սպասվում են անսպասելի բացահայտումներ: Այս տարի դուք ակտիվորեն կպաշտպանեք ձեր հարազատներին: Ձեր հաջողությունները առավել արագ կզարգանան, քան սովորաբար: Սակայն չմոռանաք նաև արագության որակի մասին:


Այծեղջուր  / 22.12 - 19.01 /
Տարրը` հող,
Մոլորակը` Սատուրն,
Գույնը` մանուշակագույն,
Քարը` սաթ,
Մետաղը` արճիճ,





Ջրհոս  / 20.01 - 18.02 /
Տարրը` օդ,
Մոլորակը` Ուրան,
Գույնը` արծաթագույն,
Քարը` շափյուղա,
Մետաղը` քրոմ,
Խառնվածքը` առաջադեմ, ազատ, անկարգապահ: Բնավորությունը` ներողամիտ, հասկացող, քաղաքավարի և ըմբոստ: Ջրհոսը աշխատասեր է, մասնագիտությամբ լինում են տեխնիկ, գիտնական:

Ջրհոսների համար այս տարին կառանձնանա իր դժվարությամբ: Չի կարելի ասել, որ հաջողությունը կլքի նրանց, բայց ամեն դեպքում միշտ չէ, որ կուղեկցի:
Շատ բան կախված է իրենց աշխատասիրությունից, ընդունած որոշումներից և անձնական հատկանիշներից: Սիրո հարցում որոշ ջրհոսներ հնարավոր է, որ կվերսկսեն իրենց հարաբերությունները հին սիրո հետ: Սակայն միևնույն ժամանակ կարթնանան միմյանց հասցրած վիրավորանքների հիշողությունները: Եթե անհնար է հաղթահարել այդ ամենը, ապա ավելի լավ է մնաք ընկերներ:
Ընդհանուր առողջական վիճակը կլինի նորմալ:




Ձկներ  / 19.02 - 20.03 /
Տարրը` ջուր,
Մոլորակը` Նեպտուն,
Գույնը` մուգկապույտ,
Քարը` նեֆրիտ,
Մետաղը` արճիճ,
Խառնվածքով` էմոցիոնալ, ինտուիտիվ, ընդունող և անհանգիստ: Բնավորությունը` մրցակցող, զգացական, իրագործող և երևակայող: Ձկները իդեալիստ են, որոնք քիչ են կարևորում իրենց դերը:

Աշխատանքի մեջ դուք կստանաք նոր շունչ: Բայց սկզբի համար պետք է ճիշտ գնահատել սեփական ուժերը:
Գործընկերների հետ ժամանակավորապես հնարավոր է առաջանանա տարաձայնություններ: Ինչ վերաբերում է ֆինանսներին, ապա պետք է հավասարակշռություն հաստատել եկամուտների և ծախսերի մեջ:
Անձնական կյանքը կընթանա հրաշալի: 2013 թվականը ձկների համար համարվում է ռոմանտիկայի տարի: Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, ապա աշխատեք չչարաշահել ծխախոտի, ալկոհոլի և այլ վնասակար նյութերի օգտագործումը:




Խոյ  / 21.03 - 20.04 /
Տարրը` կրակ,
Մոլորակը` Մարս,
Գույնը` կարմիր,
Քարը` ադամանդ,
Մետաղը` երկաթ,
Խառնվածքը`ակտիվ, բնազդով շարժվող, ագրեսիվ և էներգետիկ: Բնավորությունը` զգացմունքային, անհանգիստ և տարբերվող: Խոյերը հերոս, առաջնորդ, ղեկավար և երազող են :

2013 թվականին խոյերը ստիպված կլինեն գործել հստակ պլանով և ոչինչ չթողնել բախտի քմահաճույքին: Այս նոր տարում ձեր շուրջը շատ բան կփոխվի: Տարվա դրական կողմն այն կլինի, որ մենությունը ձեզ ավելի քիչ կընկերակցի, քան սովորաբար: Սակայն դրա համար պայքարել է պետք: Որպեսզի չառաջանան խնդիրներ շրջապատող միջավայրի հետ, խոյերը պետք է գնան զիջումների:
Աշխատանքի մեջ դուք կկարողանաք գտնել ձեր գործընկերների թույլ կողմերը և ստպել նրանց արդարացնել ձեր ակնկալիքները: Գործարքների հաջողակ հիմքը կլինեն փաստերն ու տեղեկությունները: Որպեսզի չառաջանան տհաճ իրավիճակներ, խոյերը պետք է մի կողմ դնեն իրենց ավելորդ գոռոզությունը:Նրանք, ովքեր փնտրում են նոր աշխատանք, կամ ակնկալում են կարիերայի առաջխաղացում, պետք է լսեն իրենց ներքին ձայնին, ինչի հուշումները առավել ուժեղ կլինեն առաջիկա 4 ամսվա ընթացքում: Աշխատանքի մեջ շատ կարևոր նշանակություն կունենա համբերատարությունը:
Տարվա սկզբին կնկատվեն որոշակի փոփոխություններ անձնական կյանքում: Աստղերը հուշում են, որ պետք չէ մերժել հրավերքների առաջարկները:
2013 թվականին խոյերը ստիպված կլինեն կարգի բերել իրենց ֆինանսական խնդիրները բիզնեսի կառավարման գործում:Հնարավոր է, որ դուք կցանկանաք ջնջել ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ձեր անցյալից: Սակայն հարաբերությունները դադարեցնելուց առաջ երկար մտածեք: Առողջական խնդիրներ չեն լինի, իսկ երջանկությունը ապահովելու համար հաճախ շփվեք երեխաների հետ:




Ցուլ  / 21.04 - 20.05 /
Տարրը` հող,
Մոլորակը` Վեներա,
Գույնը` նուրբ կանաչ,
Քարը` ագատ,
Մետաղը` երկաթ,
Խառնվածքը` հանգիստ, կայուն, հավասարակշռված, ստանձնող: Բնավորությունը` զգացական և զգացմունքային: Ցուլը կառուցող է, իրագործող, ռեալիստ և աշխատասեր:

Օձի տարին ցուլերի համար կլինի հաջողության տարի: Ամենից առաջ կհարստանա ձեր հոգևոր կյանքը, իսկ ստեղծագործական կյանքը կաճի: Դա պատրանք չէ, այլ հակառակը` մոլորակի բոլոր կողերը կստեղծեն ձեզ համար այն հարմարավետությունը, որն անհրաժեշտ կլինի ցանկալի որակի ապահովման համար: Ձեզ կտրվի գործողությունների բավարար ազատություն:
Լավագույն պրոֆեսիոնալ ակտիվը ցուլերի համար այս տարում կլինի իրենց ստեղծագործական մոտեցումը աշխատանքին: Այս տարի ձեր գլխով կանցնեն որոշակի արդյունավետ գաղափարներ, որոնք կբերեն մեծ օգուտ: Սկիզբը կսկսվի փետրվարից:
Սկզբի համար գուցե դուք դժվարանաք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր կկարողանան կիսել ձեզ հետ այդ գաղափարները, սակայն հետո դուք կստանաք օգնություն այն մարդկանցից, ովքեր միշտ ձեզ խանգարել են:
Սիրո հարցում ձեր կյանքը կընթանա հանգիստ: Մեծ երջանկություն կբերի սիրո հարցում ապրիլ ամիսը: Սիրային հարաբերությունները կհիմնվեն վստահության վրա և կընթանան հարթ: Այս տարի ցանկալի է, որ ցուլերը ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց ընտանիքի հետ:
Գարնան վերջում ձեր բոլոր պլաններն ու ցանկությունները իրականացված կլինեն:
Այդ հարցում ձեզ կօգնի շրջակա միջավայրը: Ցուլերին խորհուրդ է տրվում շփվել նրանց հետ, ովքեր թողնում են դրական ազդեցություն:




Երկվորյակ  / 21.05 - 20.06 /
Տարրը` օդ,
Մոլորակը` Մերկուրի,
Գույնը` բազմազան,
Քարը` նռնաքար,
Մետաղը` սնդիկ,
Խառնվածքը` նյարդային, էմոցիոնալ, միշտ երիտասարդ: Բնավորությունը` ճկուն, փոփոխական և ներգործող: Երկվորյակները հաղորդակցվող են և միջնորդ:

Չնայած նրան, որ երկվորյակները օժտված են բարձր հուզականությամբ, օձի տարին կընթանա հաջող:Այս տարում հնարավոր է, որ կլինեն մասնագիտական խոչընդոտներ:
Այս տարին սկսեք լավատեսությամբ: Ձեր աշխատանքի պտուղները կվայելեք նոյեմբերին: Ի դեպ, այս ամիսը հաջող է բեկումնային առաջընթացի համար: Այս տարում հաճախ լսեք ձեր ներքին ձայնին և ոչ մի դեպքում մի մռայլվեք: Անձնական հարաբերություններում կլինեն կայուն հարաբերություններ, կարող են բորբոքվել հին կրքերը: Դուք չպետք է ամաչեք ձեր զգացմունքներից: Ցուց տվեք ձեր կողակցին, թե ինչքան կարևոր է նա ձեզ համար: Միայնակ երկվորյակների համար այս տարին պատրաստել է բազմաթիվ խոստումնալից հանդիպումներ և ծանոթություններ: Ոմանք նույնիսկ կհասկանան, որ սերն առաջին հայացքից առասպել չէ:
Օձի տարում երկվորյակները կարող են զարմացնել բոլորին: Տարվա առաջին կեսը հաջող է ստեղծագործական աշխատանքների համար :
Առողջության հարցում ամեն ինչ լավ կլինի, եթե դուք պաշտպանեք ձեր ներաշխարհը արտաքին ազդեցություններից:




Խեցգետին  / 21.06 - 22.07 /
Տարրը` ջուր,
Մոլորակը` լուսինը,
Գույնը` մարմնագույն,
Քարը` մարգարիտ,
Մետաղը` արծաթ,
Խառնվածքը` պասիվ, զգացմունքային, երազկոտ, տպավորություն թողնող: Բնավորությունը` անկեղծ, հավատարիմ, համարձակ և հպարտ: 

Այն աշխատանքը, որը արել եք անցած երկու տարիների ընթացքում, 2013-ին կտա սպասված արդյունքը: Եթե դուք լինեք աշխատասեր, ապա հաջողությունը կբերի ֆինանսական և սոցիալական հաջողություններ:
Խեցգետինները օձի տարում կստանան հնարավորություն` կյանքում նոր փուլ սկսելու համար:
Սիրո հարցում նունպես պետք է կենտրոնանալ չիրականացած երազանքերի վրա և արդյունքում դուք երկար չեք սպասի: Այս տարում ձեզ համար շատ կարևոր կլինի զգալ մտերիմ մարդու աջակցությունը: Միայնակ խեցգետինների համար կլինեն այնպիսի ծանոթություններ, որոնց համար դուք չեք ափսոսա: 
Գտեք մի փոքր ժամանակ մենակ լինելու համար, որպեսզի կարողանաք ճիշտ վերլուծել իրադարձությունները: Մի անտեսեք ֆիզիկական վարժությունները:




Առյուծ  / 23.07 - 23.08 /
Տարրը` կրակ,
Մոլորակը` արև,
Գույնը` դեղնանարնջագույն,
Քարը` ռուբին,
Մետաղը` ոսկի,
Խառնվածքով` բոցավառ, կրքոտ, իշխող և հավակնոտ: Բնավորությունը` անկեղծ, հավատարիմ, համարձակ և հպարտ: Առյուծը ստանձնում է առաջատար դերեր:

Օձի տարին հաջողակ կլինի հատկապես այն առյուծների համար, որոնք չեն անտեսի շրջապատող իրականությունը: Այս տարին հաջող կլինի նոր ծրագրեր իրականացնելու համար:
Առյուծները կզգան ուժերի անբավարարվածություն, սակայն նրանցից շատերին սպասվում են հաջողություններ: Աշխատանքի մեջ սկզբնական շրջանում կարող է թվալ, որ շրջապատը ձեզ խանգարում է, սակայն միայն հետո կհասկանաք, որ ձեզ շրջապատող մարդիկ փորձում էին օգնել ձեզ: Եթե դուք լսեք նրանց խորհուրդները, ապա կխուսափեք հետագա խնդիրներից և սխալներից:
Սիրո հարցում կնկատվեն դրական փոփոխություններ: Նոր տարում առյուծների համար սպասվում է հուզական շրջան: Տարին խոստանում է այնպիսի հանդիպում, որը ամբողջությամբ կփոխի ձեր կյանքը:
Չի կարելի ասել, որ առյուծները այս տարում ընդհանրապես չեն ունենա խնդիրներ: Խնդիրներ կլինեն բավականին շատ: Նոր տարում շատ կլինեն նախանձողներ և ի հայտ կգան մրցակիցներ: Հնարավոր կլինեն ինչպես անձնական, այնպես էլ գործնական
ճանապարհորդություններ: Օձի տարին առյուծների համար ավելի հաջող կլինի, քան 2012 թվականը:




Կույս  / 24.08 - 22.09 /
Տարրը` հող,
Մոլորակը` Մերկուրի,
Գույնը` մոխրագույն,
Քարը` հասպիս,
Մետաղը` պլատին,
Խառնվածքով` հանդարտ, հանգիստ և մտածկոտ: Բնավորությունը` սթափ, կարգապահ և օգտակար: Կույսը բնույթով աշակերտ է, որը ստանձնում է նուրբ աշխատանքներ:

Այս տարի կույսերը կփորձեն ընթանալ առաջ շատ մեծ արագությամբ: Դա նրանց համար դժվար չի լինի, քանի որ նրանք ունեն ծրագիր:
Նրանց առաջխաղացումը կլինի առաջադիմական և ապահովված առավելագույն ապահովությամբ իրենց կյանքի բոլոր բնագավառներում:
Նրանց պահպանողականությունը կստեղծի լայն հնարավորություններ իրականացնելու նախապես մշակված ծրագրերը և կազատի նյութական խնդիրների կասկածից:
Կույսերն ունեն հրաշալի ռազմավարություն և հստակ նկատում են նպատակին հասնելու բոլոր ուղղությունները:
Նոր տարում շատ քիչ ժամանակ կմնա սիրելիներին տրամադրելու համար: Եթե դուք զուգընկերոջ հետ ունեք տարաձայնություններ, ապա հրաշալի տարի է ամեն ինչ հարթելու համար: Եկող տարին այնպիսի ժամանակահատված կլինի, որ կկարողանաք հրապարակել ձեր սիրելիի հետ հարաբերությունները և նրան ծանոթացնել ձեր ընտանիքի հետ: Դուք լի եք էներգիայով, սակայն դա չի նշանակում որ ամեն ինչ պետք է անեք միայնակ:
Ընդհանուր առմամբ այս տարին շատ բարենպաստ է:




Կշեռք  / 23.09 - 22.10 /
Տարրը` օդ,
Մոլորակը` Վեներա,
Գույնը` բաց կանաչ,
Քարը` մարմար,
Մետաղը` պղինձ,
Խառնվածքը` հանգիստ, նուրբ և հասկացող: Բնավորությունը` քաղաքավարի, արդար և անվճռական: Կշեռքը դիվանագետ է:

Այս տարում կիրականացվի կշեռքների կողմից պլանավորված մի մեծ ծրագիր: Օձի տարում դուք միշտ ընտրության առջև կկանգնեք:
Ինչ վերաբերում է աշխատանքին, աշխատանքի արդյունքը ձեզ հաճույք կպատճառի: Այս տարի աշխատանքում պետք է ցուցաբերեք զսպվածություն և հետևողականություն: Շրջապատող միջավայրից կարող եք ստանալ բազմաթիվ օգտակար տեղեկություններ:
2013 թվականի առաջին կեսը կլինի սթրեսներով լի ժամանակահատված: Էներգիայով լի վերելքը կսկսվի հունիսից: Կյանքը կսկսի ընթանալ հարթ: Ձեզ սպասվում են անակնկալներ:
2013 թվականին առողջության հարցում կշեռքները կլինեն խոցելի: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին:




Կարիճ  / 23.10 - 21.11 /
Տարրը` ջուր,
Մոլորակը` Պլուտոն,
Գույնը` կարմիր,
Քարը` տոպազ,
Մետաղը` երկաթ,
Խառնվածքով`բնազդով առաջնորդվող, հետաքրքրասեր և ստեղծագործող: Բնավորությունը` կրակոտ, պահանջկոտ, խորհրդավոր և վրիժառու: Կարիճը վիրաբույժ է, համբերատար և համառ, հետազոտող:

Օձի տարին կարիճների համար կլինի լարված: Կլինեն տարբեր բնույթի բազմաթիվ միջոցառումներ:
Գործնական կյանքում կհայտնվեն հետաքրքիր ծրագրերով նոր գործընկերներ: Ընկերների հետ շփումից կարելի է իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Հետաքրքիր հեռանկար ունեն այն կարիճները, ովքեր ունեն կապ ստեղծագործական աշխատանքի հետ:
Հիմնական խնդիրը այս տարում կլինի այն, որ ձեր միտումները շտապում են ծայրահեղությունից ծայրահեղություն: Առաջին հերթին դա վերաբերում է շրջապատող միջավայրին: Օձի տարին կարիճների համար կարող է լինել շրջադարձային: Այս տարում սպասվում են ճանապարհորդություններ:




Աղեղնավոր  / 22.11 - 21.12 /
Տարրը` կրակ,
Մոլորակը` Յուպիտեր,
Գույնը` կապույտ,
Քարը` փիրուզ,
Մետաղը`արճիճ,
Խառնվածքով` դինամիկ, փոփոխական, պարզ և լավատես: Բնավորությունը` համակրելի, առատաձեռն և միամիտ: Աղեղնավորը ճանապարհորդ է և արկածախնդիր:

Այս տարի դուք կյանքին կնայեք ավելի լավատեսորեն, քան նախորդում:2013 թվականին ձեր առջև կբացվեն բազմաթիվ դռներ:
Անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր դիմակները: Դա ձեզ համար դա կունենա դրական ազդեցություն: Այս տարի էական լուրջ փոփոխություններ կլինեն աղեղնավորներից շատերի անձնական կյանքում:
Տարվա սկզբում տոնուսը կլինի ցածր, ինչը պայմանավորված է շատ գործեր անելու հետ: Բայց մարտ ամսից ամեն ինչ կկարգավորվի:
Այս տարի լավ կլինի ժամանակ գտնել արձակուրդի կամ առողջարան գնալու համար:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1995 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 4.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar