Աշխարհի վերջը եղել է ... - 12 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Աշխարհի վերջը եղել է ...
17:17
Աշխարհի վերջը եղել է ...

Բայց չե՞ք կարծում, որ մարդկությունն արդեն կործանված է, որ աշխարհի վերջը եղել է.... եղել է այն ժամանակ, երբ մարդիկ սկսեցին միմյանց արյուն խմել փառքի համար, երբ մի կտոր ոսկին արժեքավոր դարձավ մարդու կյանքից..... աշխարհի վերջը շուտ է եղել... Նայե՛ք ձեր շուրջը, տեսե՛ք թե ինչ է կատարվում աշխարհում` որդին սպանում է մորը, հայրը սպանում է որդուն, երկրները իրարից առաջ անցնելու համար պայթեցնում են միմյանց, 10,13 տարեկան երեխաներն ընտանիք են կազմում...... Էլ ինչպե՞ս է կործանվում մարդկությունը....

Իսկ հայերը` լինելով աշխարհի մեջ գտնվող փոքրիկ պետություն, մի բուռ ազգ, որը ունի փառավոր անցյալ, մեծ մշակությային արժեքներ, եղել է քրիստոնեության առաջին ընդունողը, որոշել է, որ ինքը չի համապատասխանում "Եվրոպական ստանդարտներին” և պետք է տարածի "ազատություն” …
Իսկ ի՞նչ է այդ ազատությունը, ի՞նչ ենք հասկանում ազատություն ասելով... համաձայն եմ` ազատություն պետք էր, պետք էր հայկական որոշ բարքերին` օրինակ ամուսնության հարցում երեխայի կամքի գերագնահատումը..... բայց դա չի նշանակում, որ պետք է անտեսել ամեն ինչ` բարոյականությունը, ամոթը, խիղճը և դա անվանել "ազատ ապրելակերպ”....
Հասկացե՛ք` փողն ապրուստի միջոց է` ոչ թե երջանկություն, իսկ եթե ձեր երջանկությունը փողի մեջ է` խնդրում եմ, այն մի՛ կառուցեք ուրիշների սրտից պոկված կտորներով...

Աշխարհը կործանվում է, կործանվում ենք մենք ու բոլորիս թվում է, թե մենք ենք այն մարդը, ով պիտի ապրի այս աշխարհում....

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 689 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar