Շոտլանդուհի Կլարե Միդմորը 105 տարեկան է։ Նա աշխարհի ամենատարեց կույսն է:
Այն, որ նա ապրում է արդեն 105 տարի, նա կապում է կուսության հետ։
- Ոչ մի անգամ ես ընկեր չեմ ունեցել, և ցանկություն էլ չեմ ունեցել սեռական հարաբերույուններ ունենալու - պատմում է Կլարեն։
Կլարեն ծնվել է 1903 թվականին Շոտլանդական Գլազգո քաղաքում։ Նա հիշում է Առաջին Համաշխարհայինը և «Տիտանիկ» նավի կործանվելը։
Միդմորի հայրը՝ եղել է զինվորական, որի հետևանքով նրա մանկությունը անցել է
ճանապարհորդությունների մեջ, եղել է Եգիպտոսում, Կանադայում, Նոր
Զելանդիայում։ Աշխատել է քարտուղարուհի, իսկ երկրորդ համաշխարհայինի
ժամանակ՝ բուժքույր ֆրոնտում։
- Մեր ժամանակներում սիրով կարելի էր զբաղվել միայն ամուսնությունից հետո։
Իսկ ես դեռ 12 տարեկանում երդվել եմ, որ չպետք է ամուսնանամ։
Բժիշկների համոզմամբ, Կլարեն երկար է ապրել, քանի որ ունի առողջ ներվային
համակարգ, քանի որ նա ոչ մի անգամ չի վիճել ամուսնու հետ, Երեխաներ չի
ունեցել, երեխաների համար չի անհանգստացել...