Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստվում է փղի արտաթորանքից - 24 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 24 » Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստվում է փղի արտաթորանքից
12:05
Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստվում է փղի արտաթորանքից

Աշխարհի ամենաթանկ սուրճը պատրաստում են Թաիլանդում: Այդ սուրճի մեկ գավաթն արժե 55 դոլար: Հատուկ համով ըմպելիքը հատուկ տեխնոլոգիայով է մշակվում: Այն պատրաստվում է Թաիլանդում ապրող փղերի կերած ու մարսած հատիկներից: Փղերի արտաթորանքից առանձնացնում են սուրճի հատիկները, մաքրում ու լվանում դրանք և մշակում: Արդյունքում այդ սուրճը ստանում է ծաղկաշոկոլադային և կաթի նուրբ համ: Նման սուրճի մեկ կգ արժե 1100 դոլար: Ներկայում վաճառք է գնացել ընդամենը 50 կգ սուրճ, որից ստացված եկամտի 8%-ը ծառայելու է կենդանիների խնամքի ֆինանսավորմանը: Սա իհարկե առաջին դեպքը չէ, որ սուրճ են պատրաստաում արտաթորանքից: Մինչ այս, համադամասերներին էր առաջարկվել եղջերուների ու չղջիկների արտաթորանքից պատրաստված սուրճ:

Արժե նշել, որ սուրճի օգուտների վերաբերյալ վիաճաբանությունները շարունակվում են: Ամերիկացիներին հաջողվել է ապացուցել, որ սուրճով կարելի է նվազեցնել Պարկինսոնի հիվանդության հավանականությունը, սակայն, առավոտյան սուրճն ավելորդ քաշի պատճառ կարող է դառնալ: Իսկ թե ինչպես է առողջության վրա անդրադառնալու փղային սուրճը' դեռևս անհայտ է:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 740 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 3.9/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar