Աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքները - 7 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 7 » Աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքները
22:02
Աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքները

Յուրաքանչյուր օծանելիք, խառնվելով մարդու մաշկի հետ, յուրօրինակ բուրմունք է  արձակում: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 10 ամենաթանկարժեք օծանելիքները:

1. Առաջին հորիզոնկանում է «Clive Christian Imperial Majesty» օծանելիքը, որն արժե 215 հազար ԱՄՆ դոլար (507 մլ): Հատկանշական է, որ այս օծանելիքը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաթանկարժեքը:

2. Երկրորդ հորիզոնականում է «Clive Christian No. 1 for women» օծանելիքը, որի արժեքը կազմում է 2150 ԱՄՆ դոլար (30 մլ):

3. Երրորդ հորիզոնականում է «Caron’s Poivre» օծանելիքը: Դրա արժեքն է 2000 ԱՄՆ դոլար  (60 մլ):

4. Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում աշխարհահռչակ «Chanel No. 5» բուրմունքը: Այս օծանելիքը արդեն մեկ դար է, ինչ չի կորցնում իր արժեքը, որը կազմում է 1850  ԱՄՆ դոլար (456 մլ):

5. Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում «Baccarat Les Larmes Sacrees de Thebes» օծանելիքը: Այս օծանելիքի արժեքն է 1700 ԱՄՆ դոլար (225 մլ):

6. Վեցերորդ հորիզոնականում է «Annick Goutal’s Eau d’Hadrien» օծանելիքը: Վերջինիս արժեքը կազմում է 1500 ԱՄՆ դոլար (102 մլ):

7. Յոթերորդ հորիզոնականում է երիտասարդների կողմից չափազանց սիրված «Hermes’ 24 Faubourg» օծանելիքը, որի արժեքն է 1500 ԱՄՆ դոլար (30 մլ):

8. Ութերորդ հորիզոնականն է զբաղցենում «Shalini» օծանելիքը, որի արժեքը կազմում է 800 ԱՄՆ դոլար (30 մլ):

9. Իններորդ հորիզոնականում է «Joy Parfum by Jean Patou» օծանելիքը: Վերջինիս արժեքն է 800 ԱՄՆ դոլար (30 մլ):

10. Տասերորդ հորիզոնականում է «JAR Bolt of Lightning Perfume» օծանելիքը: Այս օծանելիքն արժե 765 ԱՄՆ դոլար (30 մլ):



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 826 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar