Աշխարհի ամենաթանկ iPhone 4S-ը՝ զարդարված 500 ադամանդներով - 7 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 7 » Աշխարհի ամենաթանկ iPhone 4S-ը՝ զարդարված 500 ադամանդներով
16:41
Աշխարհի ամենաթանկ iPhone 4S-ը՝ զարդարված 500 ադամանդներով

Դիզայներ Սթյուարթ Հյուզը, որը մասնագիտացած է լյուքս-սարքեր ստեղծելու մեջ, պատրաստել է նախադեպը չունեցող iPhone 4S Elite Gold, որն արժե 9 մլն 400 հազ. դոլար: Հեռախոսի պատյանը զարդարված է 500 ադամանդներով, որից  53-ը  Apple-ի լոգոտիպի վրա են: Սարքի ետնային մասը պատրաստված է 24 կարատանոց ոսկուց, իսկ Home կոճակում տեղադրված է 8,6 կարատանոց ադամանդ:

Սմարթֆոնի պատյանը զարդարված է տիրանոզավրի ոսկորների մշակված կտորներով, օպալով և այլ թանկարժեք քարերով: Այս iPhone-ի պահելու համար դիզայները պատրաստել է նաև պլատինե տուփ:

Հյուզը (http://stuarthughes.com) վաճառքի է հանել միայն երկու նման մոդել: Ավելի վաղ դիզայները ներկայացրել էր նաև iPad 2 Gold History Edition թանկարժեք պլանշետը, որն արժե 7 մլն 800 հազ. դոլար:

pc news

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 732 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar