Աշխարհի ամենակարճահասակ կինն ապրում է Հնդկաստանում - 8 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 8 » Աշխարհի ամենակարճահասակ կինն ապրում է Հնդկաստանում
19:26
Աշխարհի ամենակարճահասակ կինն ապրում է Հնդկաստանում

18-ամյա հնդկուհին ժառանգական հիանդությամբ է տառապում. նրա հասակը 62.8 սմ է: Բժիշկների կարծիքով, նա այլևս չի աճի: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail պարբերականը, սա Ջիոտի Ամգեի առաջին ռեկորդը չէ. 2009թ. նա ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ դեռահասը:

«Ես շնորհակալ եմ ճակատագրին իմ կարճ հասակի համար: Չէ՞ որ եթե ես չլինեի այսքան փոքր, ես չէի կարողանա ճամփորդել Եվրոպայով, Ճապոնիայով և մոլորակի այլ հիասքանչ անկյուններով»,- ասում է հնդկուհին:

Մինչ Ամգեն աշխարհի ամենակարճահասակ կինը համարվում էր ամերիկուհի Բրիջեթ Ջորդանը, որի հասակը 70 սմ էր:

Պատմության մեջ ամենակարճահասակ կինը եղել է հոլանդուհի Փոլին Մաստերսը (1876-1895), որի հասակը 61 սմ էր:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 893 | Ավելացրեց: shushanik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar