Աշնան անձրևը - 12 Մայիսի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 12 » Աշնան անձրևը
19:54
Աշնան անձրևը

Քամին է հանդարտ ու ջերմ շշնջում, և իր գրկում մեղմ օրորում ծառերին, իսկ աշնանային անձրևը ,թովչանքով լի, իր երգն է երգում...Որքա՜ն հաճելի է աշնանային լռության մեջ լսել անձրևի ձայնը: Անձրևը թաղծոտ է.չէ՞ որ երկինքն է արտասվում: Մարդիկ էլ որ արտասվում են, թաղծոտ են դառնում: Սակայն, երբ հոգին ՙՙ արևոտ ՚՚ է, և արցունքներն էլ զուտ ուրախության արցունքներ են, մեր դեմքին ժպիտ է գալիս: Նույն կերպ էլ երկինքը. արևոտ ու ջինջ եղանակներին արտասվելիս ժպտում է ծիածանով... Անձրև. շատերի համար այն թախիծ է, շատերի համար` ռոմանտիկա. նրանց, ովքեր սիրում են քայլել ու թրջվել անձրևի տակ: Որոշ մարդիկ էլ այն կապում են ինչ-որ անմոռաց հիշողությունների հետ... Անձրև, թափանցիկ գեղեցկություն, աշնանային խորհրդավոր առեղծված: Թեև անձրևը համարվում է թաղծոտ երևույթ, բայց միևնույն է, դյութիչ է այն: Կարելի է ասել` այն մեր հոգեվիճակն է: Մեր հոգեվիճակը շատ հաճախ ասոցացվում է եղանակի հետ: Ինչից է, որ մռայլ եղանակներին այդքան էլ տրամադրություն չենք ունենում, իսկ արևոտ եղանակներին ավելի ժիր ենք դառնում: Որովհետև բնությունն ու հոգին սերտ կապված են իրար. դրանք գոյություն են ունեցել ի սկզբանե:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 870 | Ավելացրեց: Hay4ka | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar