Ասե՞լ , թե՞ ոչ - 26 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 26 » Ասե՞լ , թե՞ ոչ
17:52
Ասե՞լ , թե՞ ոչ
Ինչու՞ է այն ժամանակ, երբ տղան կամ աղջիկը ասում է "Դու ինձ դուր ես գալիս", ծնվում են հետևյալ մտքերը, որ ամեն բան դեպի վատը կգնա և հետզհետե կբաժանվենք: Ես կարծում եմ, որ այս երևույթը տեղի է ունենում այն պատճառով, որ մարդը, ում ասում են այս խոսքերը, իրեն զգում է կարևոր, պետքական, առանձնահատուկ և որ այդ խոսքերն իրեն ասող մարդը "պատկանում է իրեն": Եվ դա նշանակում է, որ կարելի է գնալ առաջ և չանհանգստանալ այն մասին, որ պետք է հոգատար լինել, օգնել, հաճոյախոսություններ անել, աջակցել և այսպես շարունակ: Մեծ մասամբ լինում են նաև հակառակ դեպքեր, սակայն շատ հազվադեպ (այսինքն այս խոսքերը ասելուց(կամ լսելուց) հետո իրենց պահեն նույն կերպ և շարունակեն միմյանց հանդեպ հոգատար և ուշադիր լինել): Եթե մարդը էգոիստ և ինքնահավան է, ապա կարող է դիմացինին օգտագործել միայն սեփական հաճույքների համար (որպես խաղալիք): 

Նշանակում է, որ զգացմունքների մասին պետք է լռել և չբարձրաձայնե՞լ: Ոչ, ուղղակի այդ ամենը շփման առաջին շրջանում պետք է ցույց տալ գործողությունների` ժեստերի միջոցով: Այժմ խոսենք մի քանի ժեստերի մասին`Շփման ընթացքում փորձեք ավելի մոտ լինել սիրելիին:Խոսելիս բռնեք նրա ձեռքը, որպեսզի ավելի կարևորություն հաղորդեք ձեր ասածին և վստահություն ներշնչեք:Ոչինչ ավելի անկեղծ չի կարող ասել դիմացինի զգացմունքների մասին, քան աչքերը: Հուզմունքի և տրամադրության փոփոխության դեպքում աչքերը մեծանում կամ փոքրանում են և այդ կերպ ձեզ պարզ կդառնա նրա զգացմունքների անկեղծությունը: Նայեք սիրահար զույգերին` նրանք խոսում են հայացքով, իրենց զգացմունքները արտահայտում են ձեռքերի միջոցով: Այս անձայն լեզուն հասկանում են միայն սիրահար զույգերը:Կան այսպիսի վարկածներ` 

Եթե տղան ցույց տա աղջկան, թե ինքը ավելի քիչ է սիրում նրան, ապա ավելի դուր կգա նրան: 

Եթե աղջիկը ցույց տա, թե ավելի քիչ է սիրում տղային, ապա կգրավի նրա ուշադրությունը: 

Փորձը ցույց է տալիս, որ այդ կերպ զույգերից մեկը մյուսի ոչ թե համակրանքին է արժանանում, այլ հիասթափության պատճառ է դառնում: Պետք չէ կամակորությամբ բարձրանալ սիրելիի աչքին, այլ ընդակառակը պետք է ցույց տալ ողջ սերն ու ջերմությունը, որպեսզի դիմացինի մոտ վստահության և փոխադարձ սեր և վստահության մթնոլորտ ստեղծվի: Իսկ անելով հակառակը կարող եք կորցնել սիրելիին: Նա կարող է խոր հիասթափություն ապրել և իր սերը փնտրել ուրիշի մեջ: Չնայած ասում են, որ սիրող սրտերը ոչինչ չի կարող բաժանել, սակայն հենց նրանց վերաբերմունքը մեկը մյուսի նկատմամբ կարող է պատճառ դառնալ բաժանության և ընդհակառակը:Մտքերը մասամբ հեղինակային էին: Հուսով եմ այս գրառումը թեկուզ մի փոքր կօգնի այն մարդկանց, ովքեր մինչև այժմ իրենք իրենց տալիս էին այս հարցը` "Դու ինձ դուր ես գալիս" ասե՞լ , թե՞ ոչ:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 874 | Ավելացրեց: ♥Lid♥ | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar