Արտ-թերապիա կամ բուժում արվեստով - 30 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 30 » Արտ-թերապիա կամ բուժում արվեստով
14:31
Արտ-թերապիա կամ բուժում արվեստով
Արտ-թերապիան բուժման մեթոդ է, որն իրականացվում է գեղարվեստական գործունեության միջոցով: Այն ամենից մեղմ և միևնույն ժամանակ ամենից խոր մեթոդներից մեկն է հոգեբանների և հոգեթերապևտների աշխատանքում: Նկարելով, քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունը արտահայտելով`այցելուները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում իրենց սեփական ենթագիտակցականից: Արտ-թերապևտը հետևում է այս նպատակներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս: Երեխան դեռևս չի կարող հստակ ձևակերպել այն, ինչ իրեն անհանգստացնում է:Նա կարող է արտահայտել իր մանկական վախերը այնպիսի պարզ նախադասությամբ, ինչպես օրինակ. Ես վախենում եմ, որ մթության մեջ որևէ մեկը կարող է գալ և ինձ առևանգել: Այդ ժամանակ, երբ հարցնում ես երեխային, թե ով կարող է դա անել, հնարավոր է` նա չպատասխանի, սակայն կփորձի իր մանկական վախերն արտահայտել արվեստի միջոցով: Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի երեխան հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ, քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել և աշխարհի հետ նրա համագործակցումը կդառնա ավելի կառուցողական:Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխվի առօրյա կյանք:

 

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 1007 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar