Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն - 23 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 23 » Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
23:27
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

96 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Թբիլիսիում ընթացող առաջնության եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում առավելության հասավ բուլղարացի Վլադիսլավ Մետոդիեւի նկատմամբ:  Գոտեմարտի առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը 3 միավորի գլորում կատարեց: Մրցակիցը որեւէ արդյունավետ հնարք կատարել չկարողացավ: Վլադիսլավ Մետոդիեւի մարտավկան Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն էր:  Երկրորդ մրցափուլում եւս Արթուր Ալեքսանյանը բացահայտ առավելություն ուներ, վաստակեց 3 միավոր եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:  Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 1:0, 3:0 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Շալվա Գադաբաձեի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 2:0, 2:0 հաշվով պարտության էր մատնել թուրք Ջենք Իլդեմին: Արթուր Ալեքսանյանն Իլդեմին հաղթել էր նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar