Արթուր Աբրահամի հաղթական վերադարձը - 15 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 15 » Արթուր Աբրահամի հաղթական վերադարձը
12:51
Արթուր Աբրահամի հաղթական վերադարձը

Երկրորդ միջին քաշային կարգի IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի վերադարձը հաղթական ստացվեց: Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով Եվրոպայի թափուր գոտու համար մենամարտում Գերմանիան ներկայացնող 31-ամյա Արթուր Աբրահամի մրցակիցը 24-ամյա արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասն էր: Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում: Աբրահամը նոկդաունի ենթարկեց մրցակցին, Ֆարիասը փորձեց շարունակել պայքարը, սակայն դարձյալ ընկավ եւ մենամարտը դադարեցվեց: Գրանցվեց տեխնիկական նոկաուտ: Արթուր Աբրահամն ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը` տանելով 33-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Ութ ամիս նա դուրս չէր եկել ռինգ. 2011թ. մայիսին Աբրահամը մրցավարների որոշմամբ պարտվեց Անդրե Ուորդին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 769 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar