Արփինեն ու Արտակը.... - 25 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 25 » Արփինեն ու Արտակը....
15:34
Արփինեն ու Արտակը....

Արփինեն շատ գեղեցիկ մի աղջիկ էր, ով սովորում էր 11րդ դասարանում,,,Նա պարապում էր ԲՈՒՀ ընդունվելու համար,,,Նա ոչնչի մասին չէր մտածում, բացի ուսումից,,,,Ուզում էր դառնալ իրավաբան....Սակայն հետո իրենց դասարան է գալիս շատ հմայիչ մի երիտասարդ՝ Արտակը: Նա շատ գեղեցիկ էր,լավ էր հագնվում,լավ էր սովորում և բոլոր աղջիկները դասարանի երազում էին հայտնվել նրա կողքին: Եվ ինչքան էլ որ անհավատալի է նա ոչ մեկի վրա ուշադրություն չէր դարձնում: Նրան հետաքրքրում էր Արփինեն:Քանի որ աղջիկը համեստ էր,նրան չէին հետաքրքրում տղաները նա միայն սովորում էր: Արփինեն նույնպես հմայլվել էր այդ երիտասարդով,սակայն ցույց չէր տալիս:Արտակը ուզում էր մտերմանալ նրա հետ, սակայն Արփինեն իրեն հեռու էր պահում: Հետո երբ պետք է գործնական աշխատանք պատրաստեին,Արտակը խնդրեց, որ Արփինեն իրեն օգնի:Արփինեն համաձայնեց:Եվ այդ օրվանից սկսած նրանք մտերմացել էին, համարյա միշտ միասին էին:Արփինեն սկսեց սիրահարվել նրան:Նա չէր կարողանում պարապել, քանի որ իր մտքում միայն Արտակն էր,նրա գեղեցիկ աչքերը, հնչեղ ձայնը: Արդեն մոտենում էր Արտակի ծննդյան օրը: Նա զանգահարեց Արփինեին և ասաց, որ ուզում է նա նույնպես ներկա լինի իր ծննդյան խնջույքին, Արփինեն չկարողացավ հրաժարվել:Նա շատ հուզված էր,որոշում էր ինչ հագնել,ինչպես հարդարել մազերը: Եվ վերջապես հնչեց դռան զանգը: Դռան շեմքում կանգնած էր Արտակը: Նա գրկեց Արփինեին, և ասաց ,որ նա շատ գեղեցիկ է,իսկ Արփինեն հուզված նրան հանձնեց իր նվերը և ասաց.
-Շնորհավոր ծնունդ Արտակ ջան,ուզում եմ, որ միշտ ուրախ լինես ու երջանիկ:
Իսկ Արտակը ամուր բռնեց Արփինեի ձեռքը և ասաց.
-Բոլորը մեզ են սպասում, գնացինք:
Նրանք միասին գնացին ակումբ: Այնտեղ էին նրանց բոլոր դասարանցիները: Երբ հնչեց տանգոյի երաժշտությունը, Արտակը Արփինեին պարի հրավիրեց: Նրանք երկար ժամանակ պարում էին: Արփինեի համար դա կարծես հեքիաթ լիներ: Պարի ժամանակ Արտակը նրա ականջին շշնջաց.
-Ես սիրում եմ քեզ....
Այդ օրվանից սկսած նրանք միշտ միասին էին: Սակայն Արփինեի ուսումը թուլացել էր:Քանի որ նա իր ամբողջ ժամանակը տրամադրում էր Արտակին: Նրանք երկուսն էլ շատ երջանիկ էին: Սակայն, մի օր, երբ Արփինեն գնաց Արտակի տուն նա այնտեղ տեսավ մեկ ուրիշ աղջկա, որը համբուրում էր նրան:Արփինեի աշխարհը այդ րոպեին փոխվեց, ուրախությունով լցված նրա աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Նա վազելով գնաց տուն:Արտակը անդադար զանգում էր նրան, իսկ նա հեռախոսը չէր վերցնում: Հաջորդ առավոտ Արփինեն գնաց դասի: Արտակը տեսնելով նրան մոտ վազեց և ասաց.
-Ինչու՞ չես վերցնում բջջայնիդ, երբ զանգում եմ:
-Որովեհետև չեմ ուզում քեզ հետ խոսել...
-Այսինքն՞՞՞-զայրացավ Արտակը:
-Ես երեկ ամեն ինչ տեսա,ուղակի դու խաղացել ես ինձ հետ,իսկ ես քեզ իսկապես սիրում էի,-նա սկսեց լաց լինել, երբ ասաց այս ամենը:
Արտակը չգիտեր ինչ ասեր: Իսկ Արփինեն, մաքրելով արցունքները, նորից սկսեց խոսել.
- Հիմա ես քեզ միայն մի բան կասեմ, ես կլացեմ և կմոռանամ, իսկ դու կժպտաս և երբեք չես մոռանա ինձ: Ցտեսություն իմ դավաճան սեր:
Այս ասելով նա հեռացավ: Արտակի աչքերից սկսեցին արցունքներ հոսել:
Մի քանի տարի հետո Արփինեն ընդունվեց համալսարան: Համալսարանը ավարտելուց հետո նա ամուսնացավ: Եվ իր որդուն կոչեց Արտակի անունով: Արտակը նույնպես ամուսնացավ: Սակայն երբեք չմոռացավ Արփինեին: Նա նույնպես իրա աղջկա անունը դրեց Արփինե....

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1042 | Ավելացրեց: SRTIK | Գնահատական: 4.5/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 TARON • 11:21, 26.10.2012
@ntira SRTIK jan 9 9 9 9 9 9 9 9 9 9 9
avatar
2 SRTIK • 11:22, 26.10.2012
mersi shat Taron jannnnnn
ComForm">
avatar