«ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում - 25 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 25 » «ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում
14:24
«ԱրմենՏել»–ը և SPB TV-ն գործարկեցին IPTV հեռուստատեսային ծառայությունը Հայաստանում

«ԱրմենՏել»-ը SPB TV ընկերության հետ համատեղ հայտարարում են IPTV ծառայության գործարկման մասին։ Ծառայությունը հասանելի է Հայաստանի բոլոր քաղաքներում և 30–ից ավել փոքր բնակավայրերում։ Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։ Վիդեոազդանշանի որակը՝ SD և HD։ Մոտ ապագայում նախատեսվում է IPTV ծառայության սակագնային փաթեթների ընդլայնում և ալիքների քանակի ավելացում։ Հեռուստաալիքների ստանդարտ փաթեթի ամսեկան վարձը կազմում է 3000 դրամ։ Միանալիս բաժանորդին տրվում է հեռուստատեսային կցորդ։ Հեռուստատեսային կցորդը կարող է միանալ բաժանորդի ինտերնետ մոդեմին ցանցային մալուխով կամ Wi-FI փոխակերպիչի օգնությամբ։ Կցորդից ազդանշանը կարող է ստանալ հեռուստացույցը, որը ունի անալոգ կամ HDMI մուտք։ Անհրաժեշտության դեպքում հաճախորդին տրամադրվում է IPTV սարքավորումների և գծային մոնտաժի ծառայություն, որի արժեքն է 1700 դրամ: IPTV ծառայության սակագների, ծածկույթի և հեռուստաալիքների ցանկի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, զանգահարելով 8070 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 807 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar