«ԱրմենՏել»-ը զգուշացնում է իր հաճախորդներին - 6 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » «ԱրմենՏել»-ը զգուշացնում է իր հաճախորդներին
18:03
«ԱրմենՏել»-ը զգուշացնում է իր հաճախորդներին

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր: Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց:Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.am էջում:Ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 869 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar