«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար - 25 Նոյեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Նոյեմբեր » 25 » «ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար
09:46
«ԱրմենՏել»-ը կրկնապատկում է ինտերնետի արագությունը Hi-Line որոշ բաժանորդների համար

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Hi-Line բաժանորդների համար ինտերնետի արագության ավելացման ծրագրի մեկնարկի մասին: Ծրագրի առաջին փուլում, 2013թ-ի նոյեմբերի 15-ին, Hi-Line այն բաժանորդներն, որոնց ինտերնետ կապուղիների թողունակություն կազմում է 1Մբ/վ, նրանց ինտերնետ արագությունը կավելանա կրկնակի՝ մինչեւ 2 Մբ/վ: Ծառայության տրամադրման բոլոր պայմաններն այդ թվում գործող վարձը կմնան անփոփոխ:  «Մեր ընկերության շարունակական տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տալիս օգտագործել այն ի շահ մեր բաժանորդների: Մեր ընդլայնում ենք կապուղիներն, արդիականացնում ենթակառուցվածքները, եւ արդյունքում կարող ենք առաջարկել հաճախորդներին մեր ծառայություններից օգտվելու նոր հարմարավետ պայմաններ: Հաշվի առնելով ընկերության սակագնային քաղաքականության սոցիալական բաղադրիչը, մենք առաջին հերթին կավելացնենք Hi-Line այն բաժանորդների  արագությունը, ովքեր օգտվում են համեմատաբար ցածր ինտերնետ կապուղու թողունակությունից», - նշեց «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը մոտ ապագայում կհայտարարի Hi-Line բաժանորդների համար նոր միջոցառումների անցկացման մասին:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 593 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar