«ԱՐՄԵՆՏԵԼ»-ը Գործարկել է «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը - 15 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » «ԱՐՄԵՆՏԵԼ»-ը Գործարկել է «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը
22:35
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ը Գործարկել է «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Одноклассники սոցիալական ցանցի օգտատեր հանդիսացող Beeline շարժական կապի բաժանորդների համար նոր ծառայության մեկնարկի մասին: «Одноклассники SMS-ծանուցում» նոր ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին ստանալ անվճար SMS` անձնական հաղորդագրությունների, նվերների, նկարներին արված մեկնաբանությունների, ինչպես նաև ընկերների ծննդյան օրերի վերաբերյալ:

«Одноклассники SMS-ծանուցում»  ծառայությունից օգտվելու համար օգտատերը սոցիալական ցանցի իր անձնական էջում պետք է ակտիվացնի «SMS-ծանուցում ստանալու» հնարավորությունը «Իմ կարգավորումներ» բաժնում: Այդ նույն էջում կարելի է ինքնուրույն կարգավորել SMS-ծանուցումներ ստանալու ժամերը, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնց մասին օգտատերը ցանկանում է ստանալ ծանուցում:

Ծառայության ակտիվացումն անվճար է: Ծառայությունն օգտվողին հնարավորություն է տալիս պատասխանելու անձնական հաղորդագրություններին SMS-ի միջոցով: Բոլոր ուղարկված SMS հաղորդագրությունները տարիֆիկացվում են 9 դրամ սակագնով:

«Սոցիալական ցանցերի ժողովրդականության աճին զուգահեռ աճում է SMS-ծանուցում ծառայությունից օգտվող բաժանորդների թիվը: Առաջին հերթին այս ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում շարժունակությունը գնահատող երիտասարդների շրջանում: «ԱրմենՏել» ընկերությունը հետևում է կապի,  ինտերնետի և սոցիալական ցանցերի ժամանակակից միտումներին և այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ մեր հաճախորդներին հասանելի են Հայաստանում ամենահայտնի սոցիալական ցանցերի անվճար SMS-ծանուցում ծառայությունները», - նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այս պարզ և մատչելի ծառայության շնորհիվ շփումը Одноклассники սոցիալական ցանցում ցանկացած բջջային հեռախոսի միջոցով ավելի հարմարավետ է»,- նշել է Ալեքսանդր Իզրյադնովը`  Одноклассники ծրագրի մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրենը՝ ընդգծելով. «VAS ծառայությունների ինտեգրումն առցանց միջավայրում, առաջին հերթին, ցանցերում, բացում է նոր հեռանկարներ նախկինում միմյանցից տարանջատված` բջջային կապի և ինտերնետի հետագա համագործակցության համար:  Այժմ Հայաստանում Beeline  բաժանորդները միշտ տեղյակ կլինեն իրենց էջի իրադարձություններին և կկարողանա անհապաղ արձագանքել»:

Ըստ Liveinternet ռեսուրսի, Հայաստանում Одноклассники  սոցիալական ցանցի  ամենօրյա լսարանը գերազանցում է 680.000 օգտատերը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ հոկտեմբերին գործարկել էր «ВКонтакте» SMS ծանուցում» ծառայությունը, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործում էր Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաև Beeline բաժանորդները կարող են օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից:  2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել էր «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 892 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar