ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2014»Ապրիլ»9 » «ԱրմենՏել»-ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը
18:51
«ԱրմենՏել»-ն իջեցնում է Hi-Line ծառայության ինտերնետի սակագինը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ինտերնետի սակագնի նվազեցման եւ Hi-Line ծառայության «Steam» սակագնային փաթեթում կատարված փոփոխությունների մասին։ Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նորացված ցանկը համալրվել է մինչեւ 4Մբ/Վ թողունակությամբ եւ 5000 դրամ ամսական վճարով նոր «Stream 4096» սակագնային փաթեթով։ «Stream 6144», «Stream 8192» и «Stream 10240» սակագնային փաթեթների ամսական բաժանորդային վճարն իջեցվել է համապատասխանաբար մինչեւ 6000, 7000 եւ 8000 դրամ։ Hi-Line ծառայության անսահմանափակ «Stream» սակագնային փաթեթին 13 ամիս ժամանակահատվածով միանալու, ինչպես նաեւ դեպի ավելի բարձր արագություններ անցում կատարելու դեպքում «ԱրմենՏել» ընկերությունը բաժանորդին կտրամադրի օգտագործման Wi-Fi ADSL մոդեմ։ Նոր բաժանորդներին առաջին ամիսը ծառայությունը տրամադրվում է առանց բաժանորդային վարձի։