ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողով. որակավորումների իրականացումը Հայաստանում - 3 Հուլիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հուլիս » 3 » ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողով. որակավորումների իրականացումը Հայաստանում
22:03
ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողով. որակավորումների իրականացումը Հայաստանում

Beeline ընկերությունը մասնակցում է ARMENQA նախագծի երկօրյա աշխատաժողովին, որը նվիրված է Հայաստանում բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հիմնախնդիրներին: Երկօրյա համաժողովի ընթացքում կքննարկվի բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի հայաստանյան տարբերակը, որը նպատակ ունի հստակեցնել որակավորման բարձրագույն կրթության 4 մակարդակները (բակալավր, մագիստրոս, գիտությունների թեկնածու, գիտությունների դոկտոր), ինչպես նաեւ դրանց ներքո անհրաժեշտ հմտությունները եւ կարողություններն առավելագույնս մոտեցնել աշխատաշուկայի պահանջներին: «Այսօր, առավել քան երբեւէ, անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը՝ Beeline-ը ողջունում է այնպիսի միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են մարդկային կապիտալի որակի բարձրացմանը եւ աշխատաշուկայի պահանջների սահմանմանը 21-րդ դարի մասնագետների նկատմամբ: Նման նախաձեռնությունները վկայում են, որ Հայաստանում գործարար միջավայրն իր զարգացման առումով թեւակոխել է որակապես նոր փուլ»,- «ԲՈՒՀ-ից դեպի Beeline. աշխատանք եւ հնարավորություններ» պլենար զեկույցում նշել է Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման եւ կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը: «Հաշվի առնելով, որ ՀՀ-ում մի քանի ոլորտներ համարվում են գերակա, որոնց զարգացումը կապահովի տնտեսական զգալի աճ, ապա բնականաբար պետք է խոսենք նաեւ այդ ոլորտների համար մասնագետների կարողությունների մասին ըստ 21-րդ դարի պահանջների: Այդպիսի ոլորտներից է նաեւ ՏՀՏ ոլորտն, որի զարգացումը կարեւոր է նաեւ տնտեսության մնացած ճյուղերի զարգացման եւ բիզնես հաղորդակցման, տվյալների բազաների ձեւավորման եւ արտահանման խթանման տեսանկյունից: Այս համատեքստում արժեքավոր է Beeline-ի փորձը եւ տեսակետները նշված բնագավառներում»,- պլենար զեկուցում նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 834 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar