Արդյոք լսու՞մ են ձեր բջջային հեռախոսը - 28 Փետրվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Փետրվար » 28 » Արդյոք լսու՞մ են ձեր բջջային հեռախոսը
11:00
Արդյոք լսու՞մ են ձեր բջջային հեռախոսը

Պատասխանելով այն հարցին, թե առանց ինչի՞ այսօր մենք չենք պատկերացնում մեր կյանքը, կարելի է թվարկել բազմաթիվ իրեր, որոնց մեջ պարտադիր տեղ կգտնի նաև բջջային հեռախոսը: Այն մեր ընկերն է և օգնականը: Պարզապես ոմանք կասկածում են, թե որքանով է տեղեկատվությունը պաշտպանված կողմնակի ականջներից, որոնք կարող են իրենց թույլ տալ ներխուժել մասնավոր կյանք: Ինչպես նշում են մասնագետները, լսել ուրիշի խոսակցությունը այնքան էլ դժվար չէ: Երբեմն դրանից օգտվում են խանդոտ ամուսինները, կազմակերպությունների հետաքրքրասեր ղեկավարները կամ պարզապես «հեռախոսախուլիգանները»: Եթե այս հարցը ձեզ անհանգստացնում է, ապա օգտվեք խորհուրդներից, որոնք կօգնեն ազատվել «աներես ականջներից»: Ձեր խոսակցության լսելու մասին կարող եք գուշակել մարտկոցներից: Եթե չեք օգտվում հեռախոսից, իսկ այն գոլ է կամ նույնիսկ տաք, նշանակում է հեռախոսից օգտվում են: Հեռախոսը «գոլանում» է, եթե այն շատ է օգտագործվում: Հեռախոսի մարտկոցը տաքանում է, եթե հեռախոսից օգտվել են քիչ առաջ:

Կասկածելի աշխուժություն
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է իրեն «պահում» հեռախոսը: Արդյոք պատահում է, որ էկրանի լույսը ինքնին միանում է, ինքնուրույն տեղադրվում են տարբեր ծրագրեր, հեռախոսը հանկարծակի անջատվում է: Հնարավոր է, որ ձեր հեռախոսը ինչ-որ մեկը կառավարում է:
Չնայած այսպես կարող է պատահել նաև տվյալների փոխանցման ժամանակ, եթե առաջանում են խոչընդոտներ:

Արագ լիցքաթափում
Անհանգստության պատճառ է հեռախոսի ավելի հաճախ լիցքավորման «պահանջը»: Գուցե՞ այն օգտագործվում է մեկ ուրիշի կողմից: Չէ որ բջջային հեռախոսի միջոցով հրարավոր է լսել «բնակարանային» խոսակցությունները: Հասկանալի է, որ այդ դեպքում մարտկոցը շատ ավելի արագ կլիցքաթափվի:
Պարզապես հաշվի առեք, որ ժամանակի հետ լիցքավորման մակարդակը իջնում է: Եթե հեռախոսը ծառայում է մեկ տարուց ավել, ապա մարտկոցի աշխատունակությունը զգալի պակասում է:

Ուշ անջատում
Ձեզ զարմացրել է հեռախոսի տարօրինակ «պահելաձևը»՝ հեռախոսն անջատելուց, էկրանը երկար ժամանակ մնում է լուսավորված և հեռախոսը չի ցանկանում անջատվել: Հնարավոր է, որ դուք հսկողության տակ եք:
Սակայն, շատ հնարավոր է, որ դա պարզապես ծրագրային կամ տեխնիկական հարց է:

Խափանումներ
Եթե հեռախոսով խոսելիս մոտենում եք որևէ էլեկտրոնային սարքավորման և առաջանում են խափանումներ, հնարավոր է բջջայինի մեջ տեղադրված է կողմնակի սարք:

Զարկերակային (ֆոն) աղմուկ
Հեռախոսով խոսելիս ուշադիր հետևեք, արդյոք չե՞ք լսում «հեռախոսային» արձագանք: Հնարավոր է,որ դա միացման հետ կապված խափանումներ են,: Սակայն հավանականություն կա, որ ձեզ լսում են: Եթե բջջայինը անջատած է, իսկ զարկերակային աղմուկը շարունակում է լսվել, կարող հետևություններ անել:

Հրահրեք լրտեսին
Եթե ցանկանում եք համոզվել ձեր կասկածների մեջ, հեռախոսով մի քիչ գախտնաբանեք վստահելի մարդու հետ: Եթե ձեր խոսակցության բովանդակությունը հայտնի դառնա երրորդ անձնաավորությանը, ուրեմն ձեր կասկածների ճիշտ են:

Դիմեք օգնության
Եթե համոզված եք, որ ձեր հեռախոսը լսում են, դիմեք իրավապահ մարմիններին:

Առաջնահերթը անվտանգությունն է
Ապահով զգալու համար կարելի է հեռախոսը «փակել» նշանաբառով և երբեք աչքաթող չանել այն: Եթե հեռախոսը չի օգտագործվում, կարելի է հանել մարտկոցը. դա երաշխիք է, որ կողմնակի ականջները ձեզ չեն լսի:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 876 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.8/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar