Արդյո՞ք պատրաստ եք ամուսնության - 6 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 6 » Արդյո՞ք պատրաստ եք ամուսնության
13:41
Արդյո՞ք պատրաստ եք ամուսնության
Ամուսնության օր. Մի իրադարձություն, որի մասին բոլորս ենք երազում: Ամուսնություն… Մենք պատկերացնում ենք, թե ինչպես, վերջապես, կմիանանք մեր սիրելիի հետ, և միասին կկառուցենք մեր հիանալի ամուսնական կյանքը` կազմելով ամուր ընտանիք: Սակայն ամուսնությունը մի փոքր ավելին է, քան պարզապես սիրահարվածությունը կամ սերը, որ տածում եք միմյանց նկատմամբ: Լավ և առողջ ամուսնություն ունենալու համար անհրաժեշտ կլինեն երկուսիդ համատեղ ջանքերը: Ամուսնական կյանք միասին մուտք գործելուց հետո, պետք է միասին պահպանեք ձեր ստեղծածը: Դրա համար էլ, մինչ այդ կարևոր քայլին դիմելը, ինքներդ Ձեզ հարցրեք `
Ինչ՞ը դարձրեց ՆՐԱՆ` Ձեր միակը:
Ակնհայտ է, որ հիմա կպատասխանեք, թե ` սիրում եք նրան, դա էր պատճառը: Բայց հարցը բոլորովին էլ դրանում չէ: Մտածեք ավելի լավ, փորձեք հասկանալ, թե ինչու Ձեր ունեցած մյուս տեսակի հարաբերություններից, Դուք ընտրեցիք նրա հետ ամբողջ կյանք անցկացնլը: Շատ կարևոր է,որ Դուք առանց շրջապատի, կամ հենց ինքներդ Ձեր ճնշմամբ կայացրած լինեք այդ որոշումը: Չպետք է ամուսնանալ սխալ պատճառներից դրդված`օրինակ հիմա հաճախ այդ քայլին դիմում են հուսահատված կանայք ու աղջիկները,որոնք կարծում են արդեն մեծ են և այլևս չեն գտնի իրենց իրական սիրուն:

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 836 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar