
Ֆրանսիական Les Inrockuptibles ամսագիրը, որ ավելի շատ հայտնի է Les Inrocks անվամբ, լույս է տեսել Ժերար Դեպարդյեի սև-սպիտակ նկարով, որի տակ գրված է «1948-2013` սա Դեպարդյեն էր»: Կայքում Դեպարդյեի մասին հոդվածն անհասանելի է: Սակայն Le Figaro թերթը մեջբերումներ է անում Les Inrocks-ի գլխավոր խմբագիր Ադրի Թուլվարի սյունակից. «Les Inrocks-ը սիրում է Դեպարդյե հանճարեղ դերասանին: Մենք սիրում ենք Ժեժեին: Մենք որոշել ենք նրան ասել դա, թեև նա մեզ տխրեցրել է իր հետ կատարված փոփոխությամբ: Բացի այդ, միշտ էլ հաճելի է հիշել լավը… Իսկ սուգը օգնում է»: Փուլվարը հայտարարել է նաև, որ շուտով լքելու է Les Inrocks ամսագիրը: Հիշեցնենք, որ դերասան Դեպարդյեն այս տարվա հունվարին ՌԴ նախագահ Պուտինի անձնական կարգադրությամբ ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Սակայն դերասանը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից: ՌԴ քաղաքացիություն ստանալուց հետո, Դեպարդյեն հայտարարել էր, որ սիրում է ռուսական մշակույթը և ՌԴ նախագահ Պուտինին: Նա Ռուսաստանն ավանել էր «մեծ ժողովրդավարության երկիր» և քննադատել ռուսական ընդդիմությանը