Արդեն շա՜տ ուշ է - 30 Օգոստոսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Օգսստոս » 30 » Արդեն շա՜տ ուշ է
07:37
Արդեն շա՜տ ուշ է

Լիանան ու Արսենը մանկության ընկերներ էին: Իրար վստահում էին, ինչպես քույր ու եղբայր: Շփվում էին զուտ որպես ընկերներ, և նրանց միջև գործում էր փոխադարձ հարգանք: Մի օր Արսենը զանգահարեց Լիանային. -Բարև Լիան: -Բարև Արս ջան, ո՞նց ես: -Լավ, մերսի: Տրամադրութ-յունդ ինչպե՞ս է: -Շատ լավ... Մի պահ Արսենը լռեց: -Ա՞րս, ինչ-որ բանա՞ պատահել: Ինչո՞ւ չես խոսում: -Լիան, ես քեզ լուրջ բան ունեմ ասելու: -Ասա, լսում եմ: -Արդեն երկար ժամանակ է, ինչ զգում եմ, որ քեզ քրոջ պես չեմ ընդունում... -Այսի՞նքն: -Լիան, ես քեզ սիրում եմ: Լիանան անմիջապես անջատեց հեռախոսը: Նա այդ խոսքերին լուրջ չվերաբերվեց: Արսենը նրա համար միայն եղբայր էր. ոչ ավելին... Անցան օրեր, ամիսներ... Լիանան զգաց, որ նույն զգացմունքը իր մոտ է առաջանում: Նա այդ մասին հայտնեց Արսենին, որն էլ առաջարկեց աղջկան ընկերություն անել: Լիանան համաձայնեց: Նրանք սկսեցին ավելի հաճախ հանդիպել: Շատ էին սիրում իրար: Ամեն ինչ լավ էր, բացի մի բանից. Լիանայի բոլոր ծանոթները հավատացնում էին, որ սխալ մարդու է ընտրել: Նա չորս կողմից միայն վատն էր լսում Արսենի մասին, սակայն իր վերաբերմունքը չէր փոխում սիրած էակի հանդեպ: Նա միայն Արսենին էր տեսնում ու հավատում: Սակայն մի օր իմացավ, որ ամբողջ ընթացքում Արսենը իր զգացմունքների հետ է խաղացել, որ նա իր ընկերների հետ միասին ծաղրել է իրեն, և խորը հիասթափություն ապրեց: Այդպիսով Լիանան վերջ դրեց իրենց սիրուն: Նա գրեթե ամեն օր դպրոցում տեսնում էր Արսենին, սակայն արհամարհանքից բացի, ոչինչ չէր տալիս նրան: Արդեն երկար ժամանակ էր անցել նրանց բաժանումից: Մի օր, երբ Լիանան դուրս եկավ դասարանից, տեսավ, որ Արսենը մի գեղեցիկ վարդ ձեռքին մոտենում է իրեն: Աղջիկը տեղում քարացած լուռ նայում էր նրան: -Լիան, խնդրում եմ, ներիր ինձ: Ես հիմա եմ հասկանում, թե ինչքան թանկ ես ինձ համար... - Ոչ, Արսեն... Արդեն շա՜տ ուշ է: Քո գնացքը վաղուց անցել է: Եթե ներեմ, կնշանակի, որ քեզ կրկին նույն սխալին եմ դրդում: Ոչ, դու արժանի չես ներման: Գնա՛, հեռացի՛ր իմ կյանքից...


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1986 | Ավելացրեց: Lidul | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar