Արձանի հոբելյանը - 4 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 4 » Արձանի հոբելյանը
20:00
Արձանի հոբելյանը

Ամեն քաղաք ունի իր դենքը և ամեն քաղաք, առավել ևս մայրաքաղաք՝ իր խորհրդանիշը: Սխալված չենք լինի, եթե ասենք, որԵրևանի խորհրդանիշը, դա կայարանամերձ հրապարակում գտնվող Սասունցի Դավթի արձանն է:
Անուններ՝ թանկ ու հարազատ հայ մտքին ու սրտին: ԵՎ ահա արժանահիշատակ ևս մի օր՝ կայարանամերձ հրապարակում գտնվող Սասունցի Դավթի արձանի 52-ամյակը:
Սասունցի Դավիթը հայ ազգային էպոսի հերոսն է, և որպես այդպիսին՝իր ազգի համահավաք կերպարը: Հզոր ու առնական. շիտակ ու ազնիվ, անհիշաչար բարի ու դյուրահավատ, ինչպես իրեն ծնող ազգը: Դավթի կերպարը մարմնավորել կարող էր միայն զորեղ ու անկրկնելի տաղանդի տեր արվեստագետը, թեպետ միայն տաղանդը բավական րէր Դավթին ծնունդ տալու համար, դրա համար պետք էր նաևանհուն սեր ու հավատ իր ժողովրդի դավանանքի ու պայծառ ապագայի նկատմամբ: Այս երկու պահանջները զուգորդեցին Երվանդ Քոչարի մեջ:
Հիսուներկու երկար ու ձիգ տարիներ են ացել այդ օրից: Շատ չար ու բարի է տեսել հայ ճողովուրդը, շատ չար ու բարի է տեսել իր մայրաքաղաք Երևանը: Նորանոր արձաններ են ծնվել Երևանում, որ մարմնավորել են մեզ սիրելի ու հարազատ դեմքեր,ծնվել ու դեռ կծնվեն, բաըց Սասունցի Դավիթը կմնա միակն ու անկրկնելին: Հարազատ ու սիրելի այդ քարե դեմքը զայրուրթ ու ցասում է արտահայտում. ազտատենչ պոռթկում, անքակտելի կապ հայրենի հողի հետ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1446 | Ավելացրեց: elusho | Գնահատական: 3.7/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar