Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա - 28 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 28 » Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա
21:22
Արցախյան ձմերուկի կորիզը արտահանելու են Գերմանիա

Արցախում արդյունաբերական նպատակներով ձմերուկ են աճեցնում: Քաշաթաղի շրջանի հարավում`Կովսականում, Բելգիայից ժամանած ազգությամբ ասորի Պոլ Ալագաչը փորձնական 140 հեկտար ձմերուկ է ցանել և որոշել շարունակել գործը, մնալ Արցախում, մեծացնել ցանքատարածությունները: Այս մասին իմանում ենք Նորայր Հովսեփյանի հոդվածից` տպագրված «Ազատ Արցախ» հանրային թերթում:
Ինչպես հաղորդում է ArtsakhNews լրատվական կայքը, աճեցվում է հատուկ տեսակի ձմերուկ, որից օգտագործվում են կորիզները: Հեկտարից, որպես կանոն, ստանում են մեկուկես տոննա բերք: Կառուցվելիք չորանոցներում կորիզները կչորացվեն, ապա կարտահանվեն Գերմանիա, որտեղ էլ տեղի կունենա վերջնական վերամշակումը: 35-50 գյուղացի է աշխատել Կովսականի ձմերուկի դաշտերում` չորս հազար դրամ օրավարձով: Ասորի հողօգտագործողը մտադիր է ավելացնել իր ցանքսատարածությունները մինչև 500-600 հեկտար: Նա մտադիր է չսահմանափակվել ձմերուկի արտադրությամբ, շուտով կհիմնվեն մրգի և բանջարեղենի չորացման արտադրամասեր:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 921 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.8/12
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar