Արարատյան Հայրապետական թեմի՝ Զատկական արարողությունների ու միջոցառումների ժամանակացույցը - 18 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 18 » Արարատյան Հայրապետական թեմի՝ Զատկական արարողությունների ու միջոցառումների ժամանակացույցը
21:03
Արարատյան Հայրապետական թեմի՝ Զատկական արարողությունների ու միջոցառումների ժամանակացույցը

 Արարատյան Հայրապետական թեմում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվների, համայնքների ու երիտասարդաց միությունների նախաձեռնությամբ Ս. Հարության տոնի եկեղեցական արարողություններից բացի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ:  Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում  ծիսական արարողությունները կատարվելու են հետևյալ ժամանակացույցով.

 

Ապրիլի 19 Ավագ շաբաթ

09.00 – Ժամերգություն, Անդաստանի կարգ

18.00 - Ճրագալույցի Ս. Պատարագ, Ս. Հարության նախատոնակ

20.00- Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց ջահերով երթ, ավետիսների երգեցողությամբ թափոր

Ապրիլի 20 Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի

09.00 - Ժամերգություն

11.00 - Տոնական Սբ. Պատարագ

17.00 - Ժամերգություն

Ապրիլի 21 Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց

09.00 - Ժամերգություն

10.30- Ս. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ 

17.00 - Ժամերգություն

Զատկական տոնախմբություններ

Ապրիլի 19 Ավագ շաբաթ

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի

 

Ժ.18.00 Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ճրագալույցի Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ս.Պատարագի ավարտին Առաջնորդարանի դահլիճում (Իսրայելյան 21) կկատարվի տնօրհնեք, որից հետո ավանդույթի համաձայն թեմի անդամները հնարավորություն կունենան շնորհավորելու Առաջնորդական փոխանորդին, քահանայից դասին ու միմյանց հյուրասիրության սեղանի շուրջ:

Ժ. 20.00 Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառված «Հարության ավետիս» խորագրով մոմերով երթը կսկվի: Երթի մասնակցիները Ս. Սարգիս եկեղեցուց Մ. Մաշտոցի պողոտայով ու Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ վառվող մոմերով խաչաձև կկանգնեն, ընդհանրական աղոթք կարտասանեն, ապա ջահերը կնվիրեն անցորդներին:  

Ապրիլի 20 Սուրբ Զատիկ

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

13.30 Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում կկազմակերպվի տոնախմբություն, երգուպար, ձվակռիվ, «Ցերեկային կենտրոնի» շահառուների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցադրություն-վաճառք:

Կցուցադրվեն Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների ձեռքի աշխատանքները: Նկարներում պատկերված են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին՝ տարբեր կողմերից:

Ս. Երրորդություն եկեղեցու բակ

13.30 Ս. Պատարագի ավարտին  եկեղեցու բակում GMG ընկերության կողմից կազմակերպված բարեգործական տոնավաճառ՝ 7 ամյա  Մերի Թոփսակալյանին օգնելու համար: Տոնավաճառը կուղեկցվի տոնախմբությամբ:

 

Ս. Գևորգ եկեղեցի (Նորագավիթ)

13.30 Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13:00-ին եկեղեցու բակում կկազմակերպվի փոքրիկ միջոցառում: Պարային համարներով հանդես կգան Նորագավիթի մշակույթի տան սաները: Երիտասարդաց միության կողմից կազմակերպված զատկական հյուրասիրությունից հետո երիտասարդներն ու մշակույթի տան սաները մարդկանց կբաժանեն ներկած հավկիթներ:

Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

13.30 Սուրբ Պատարագի ավարտից հետո թաղապետրանի կողմից  բերված հավկիթներ կօրհնվեն և կբաժանվեն ժողովրդին: Այնուհետև կլինի փոքրիկ համերգ:

Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

13.30 Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13:00-ին եկեղեցու բակում միջոցառում կլինի, համերգային ծրագիր, այնուհետև՝ հյուրասիրություն:

Ավանի Ս. Աստվածածին մատուռ

13.30 Սուրբ Պատարագից հետո հանդիպում երիտասարդաց միության հետ, համերգային ծրագիր: Մատուռի բակում կմատուցվի նաև սիրո ճաշ: Կկազմակերպվի ուխտագնացություն դեպի Ծիրանավոր եկեղեցի, որտեղ նույնպես կլինի համերգային ծրագիր և կմատուցվի սիրո ճաշ: Միջոցառումները կազմակերպվում են Ավան համայնքի վարչակազմի հետ համատեղ:

Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցի

13.30 Սուրբ Պատարագից հետո հավատացյալների կբաժանվի մատաղ և օրհնված հավկիթներ: Համայնքը նախատեսլ է նաև համերգային մեծ ծրագիր:

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի

13.30 Սուրբ Պատարագից հետո Զատկական հյուասիրություն կկազմակերպվի:

Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի

13.30 Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում հանդիսություն կլինի, որի շրջանակներում կասմունքեն Նարեկացու ստեղծագործություններից, կհնչեն Ս. Հարության տոնին նվիրված հոգևոր կատարումներ, մի քանի մանուկների մասնակցությամբ կարճ բանախոսություններ կլինեն Զատկի տոնի վերաբերյալ: Երաժշտական համարներով հանդես կգա նաև եկեղեցու երիտասարդական երգչախումբը, եկեղեցու «Մուշ» պարային համույթը: 

Արևշատի Ս. ԱՍտվածածին եկեղեցի

13.30 Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում գյուղի պարի խմբակի ելույթը, գյուղի դպրոցի աշակերտների ներկայացումը՝ Ս. Հարության թեմայով:

Վահագնի թաղամաս

14.00- Զատկական տոնախմբություն, տնօրհնեք: Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ տոնախմբությանը կմասնակցեն երիտասարդաց միության անդամները, ելույթ կուենա ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 648 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar