Ավարտվեց «Եվրատեսիլ 2014» մրցույթի կիսաեզրափակչի քվեարկությունը: Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն անցավ եզրափակիչ փուլ: Նշենք, որ «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին: Եզրափակչին մասնակցելու են 26 երկրներ։ «Մեծ հնգյակի» անդամներ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավտոմատ կերպով հայտնվում են եզրափակչում։ Հյուրընկալող երկիր Դանիան նույնպես եզրափակչում է։ Եզրափակիչ անցած երկրներ են` Մոնտենեգրո, Հունգարիա, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Սան-Մաիրնո, Ուկրաինա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Իսլանդիա: Հիշեցնենք, որ Արամը մրցույթում ներկայացրեց «Not alone» երգը, որի խոսքերի հեղինակն է «Վիտամին» ակումբի անդամ Գարիկ Պապոյանը, երաժշտությունը գրել է Արամ MP3-ին: