Առակներ - 13 Հունվարի 2017 - Status4ka.Ru
Այսօր 09.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 13 » Առակներ
09:43
Առակներ

Պաուլո Կոելյո <<Մատիտի մասին>> Երեխան նայում է, թե ինչպես է տատիկը նամակ գրում և հարցնում է. -Դու ի՞մ մասին ես գրում: Տատիկը դադարեց գրել.ժպտաց և ասաց. Դու գուշակեցիր, բայց կարևորը այն չէ. Թե ում մասին եմ ես գրում, այլ այն, թե ինչով եմ ես գրում: Ես ուզում եմ, որպիսզի դու նման լինես այս մատիտին, երբ մեծանաս: Փոքրիկը երկար նայեց մատիտին, բայց ոչ մի արտասովոր բան չնկատելով՝ ասաց. -Բայց նա նման է մյուս բոլոր մատիտներին: -Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես դու նայում առարկաներին: Այս մատիտը օժտված է հինգ հատկանիշներով, որոնք պետք է ունենա յուրքանչյուր մարդ, ով ուզում է ապրել լիարժեք կյանքով: Առաջինը. Դու կարող ես հանճար լինել, բայց չպետք է մոռանաս քեզ ուղղորդող Ձեռքի մասին: Մենք այդ ձեռքին անվանում ենք Աստված : Վստահիր այդ ուժին և սովորիր զգալ այն: Երկրորդը.որպեսզի գրեմ, ես ստիպված եմ սրել մատիտը:Այդ գործընթացը փոքր – ինչ ցավոտ է նրա համար, բայց դրանից հետո այն ավելի գեղեցիկ է գրում: Սովորիր տանել ցավը՝ հիշելով, որ այն պնդացնում և կատարելագործում է քեզ: Երրորդը.երբ օգտվում ես մատիտից, միշտ կարելի է ջնջել այն, ինչ սխալ ես համարում: Հիշի՛ր, որ ինքդ քեզ ուղղելը վատ չէ.երբեմն այն միակ եղանակն է, որով կարող ես չշեղվել ճիշտ ուղղուց: Չորրորդը.մատիտի մեջ կարևորը ո՛չ փայտն է, որից այն պատրաստված է, ո՛չ նրա ձևը, կարևոր է միայն նրա մեջ գտնվող գրաֆիտը: Եվ վերջապես հինգերորդը.մատիտը միշտ իրենից հետո հետք է թողնում: Այդ նույն եղանակով էլ դու ես քո հետևից հետք թողնում. այնպես որ, մտածիր ամեն քայլդ անելուց առաջ:


 https://www.youtube.com/watch?v=xmYbLLkUzxs

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: Julietta | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar