Առողջության հիմնական բնութագրերը - 30 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 30 » Առողջության հիմնական բնութագրերը
20:01
Առողջության հիմնական բնութագրերը

Առողջական վիճակը պայմանավորում են բազմաթիվ գործոններ` շրջակա միջավայրի լավ պայմանները, հիգիենայի կանոնների պահպանումը, սպորտով և ֆիզիկական վարժություններով զբաղվելը, որն ամրացնում է մկանները, նպաստում արյան շրջանառության բարելավմանը, բջիջներին առատ թթվածնով մատակարարմանը և այնտեղից խարամների հեռացմանը: Կարևոր են նաև ճիշտ սնվելը, հանգիստ և բավարար քունը: Վերջինս կախված է տարիքից. նորածինները քնում են 20–22 ժամ, հասուն մարդիկ՝ 6–7 ժամ: Հարկավոր է խուսափել ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի ընդունման վտանգավոր սովորություններից:
Ծխախոտը պարունակում է նիկոտին և խեժեր. նիկոտինը շատ վտանգավոր ազդեցություն է թողնում սրտի և թոքերի աշխատանքի վրա, առաջացնում է ախորժակի անկում: Խեժերն աղտոտում են շնչառական ուղիների լորձաթաղանթը, ներթափանցում թոքերի ու արյան մեջ, խանգարում բջիջների աշխատանքը և կարող են առաջացնել վտանգավոր հիվանդություններ (օրինակ՝ քաղցկեղ):
Ալկոհոլի չարաշահման դեպքում լյարդը չի կարողանում իրագործել այն օրգանիզմից դուրս բերելու իր ֆունկցիան և սկսում է քայքայվել: Բացի դրանից, ծխելն ու ալկոհոլի մշտական օգտագործումն առաջացնում են ֆիզիկական և հոգեկան կախվածություն. դա նշանակում է, որ մարդն ընտելանում է ծխախոտին ու ալկոհոլին, չի կարողանում ապրել առանց դրանց և դադարեցնել դրանց ընդունումը առանց բժշկի օգնության ու դեղանյութերի:

 

Բաժին: Մի ' վնասիր ինքդ քեզ | Դիտումներ: 928 | Ավելացրեց: MISS | Գնահատական: 4.5/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar