Առակ սիրո մասին - 7 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 7 » Առակ սիրո մասին
22:37
Առակ սիրո մասին

Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցում: Նրան միշտ պատահում էին աղջիկներ, որոնք այն չէին: Մեկին նա տգեղ էր համարում, մյուսին՝ անմիտ, երրորդին՝ դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով՝ երիտասարդը որոշում է խորհուրդ հարցնել Իմաստունից:

Ուշադիր լսելով երիտասարդին՝ ալեհեր ծերունին պատասխանում է.

- Հասկանում եմ քեզ. քո դժբախտությունը իսկապես մեծ է: Ասա՛ ինձ, ինչպե՞ս ես դու վերաբերվում քո մայրիկին:
Երիտասադը շատ է զարմանում.

- Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Դե չգիտեմ, նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում իր հիմար հարցերով, հոգնեցնող հոգատարությամբ, բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել, թե սիրում եմ նրան:

Իմաստունը լռում է, գլուխը կախում, հետո շարունակում զրույցը.

- Ինչևէ, ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի. այն թաքնված է քո թանկագին Սրտում: Սիրո հարցում քո բախտավորության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում` մայրդ: Ինչպես դու վերաբերվում ես նրան, այնպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է. նա իր հոգատար գիրկն է առել քեզ: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է քեզ համար, նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ, ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես, որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով, մեղմ ժպիտով և բարի խոսքերով: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության գրավականն է:

Երիտասարդը հարգալից խոնարհվում է և հեռանում: Սակայն իմաստունը ևս մեկ վերջին խորհուրդ է տալիս նրան:

- Փնտրիր այնպիսի՛ աղջկա, որը սիրում և հարգում է իր հայրիկին:

 



 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1519 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.6/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 miqayel • 13:50, 09.09.2012
hhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhhgggggggggggggggggggggggg gggggggggggggggggggggg[i] smaili_38 6 6 6 6 6 6 xd xd xd xd smaili_6 smaili_7 smaili_6 smaili_6 smaili_6 smaili_6 smaili_6 smaili_6
avatar
2 miqayel • 13:51, 09.09.2012
smaili_11 smaili_11 smaili_11 smaili_11 smaili_11 smaili_11
ComForm">
avatar