Առաջին համբույրն ու դավաճանությունը - 4 Հուլիսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Առաջին համբույրն ու դավաճանությունը
16:20
Առաջին համբույրն ու դավաճանությունը

Նանան շատ գեղեցիկ էր՝ սև, երկար մազերով, մեծ ու գրավիչ աչքերով: Նա ընդամենը 15 տարեկան էր, բայց հասցրել էր գերել շատերի սրտերը, իսկ սիրո խոստովանություններն էլ չէին ուշացել: Նրանցից ոչ մեկը Նանան լուրջ չէր ընդունել, շփվել էր մի քանիսի հետ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար:

Այդ ամառն էլ սովորականի պես` վարդառվառը նշելու համար, նրա ծնողները սար էին գնացել: Այս անգամ սակայն, նրանց հետ էին նաև Նանայի քույրը, քրոջ ամուսինն ու ամուսնու երիտասարդ ընկերները:

Ամեն ինչ շատ լավ էր, անմոռանալի օրեր էին անցկացնում: Երեկոյան, երբ ավարտել էին ճաշելը, տղաները հավաքվել էին սեղանի շուրջն ու ուրախ զրուցում էին, ու ամեն մեկն իր արկածներն էր պատմում:

Նանայի ուշադրությունը գրավել էր Աբել անունով մի բարձրահասակ տղա: Նա կլիներ մոտ 20 տարեկան ու անչափ գեղեցիկ էր: Նա ուրախ պատմություններ էր պատմում իր կյանքից. դրանք այնքան հետաքրքիր էին, որ Նանան ուղղակի կլանված լսում էր: Նա ուզում էր գոնե մի բառ փոխանակել Աբելի հետ, բայց չգիտեր ինչպես նրա ուշադրությունը գրավել: Այդ մտորումներով էլ տարված էր, երբ հանկարծ լսեց.

-Նանա ջան, մի բաժակ ջուր կտա՞ս:

Աբելն էր: Կարծես ճակատագրի նվեր լիներ: Նանան անմիջապես վերցրեց բաժակը, ջուր լցրեց ու դողացող ձեռքերով տվեց Աբելին՝ ուղիղ նայելով նրա աչքերի մեջ. դրանք այնքա՜ն գեղեցիկ էին: Աբելը շնորհակալություն հայտնեց ու բաժակը մեկնեց Նանային:

-Էլի ես ուզո՞ւմ, – շփոթված հարցրեց Նանան:

- Չէ,՛ իսկ ի՞նչ ես անում, արի դու էլ մեզ հետ նստիր, ուրախ զրուցում ենք,- առաջարկեց Աբելը:

Նանան բնավորությամբ շատ ազատ էր ու շփվող: Բարդույթներ չուներ և, բնականաբար, մեծ ուրախությամբ համաձայնեց: Հաճելի զրուցակից էր Աբելը, և ընդամենը մի քանի րոպեի ընթացքում նրանք այնքան մտերմացան, որ կարծես թե ամբողջ կյանքում ճանաչել էին իրար:

Արդեն մթնում էր, բայց ոչ ոք չէր ուզում տեղից վեր կենալ, և Աբելը` նկատելով դաշտում արածող ձիուն, Նանային առաջարկեց ձի քշել:

-Ես երբեք ձի չեմ նստել, կուզենայի փորձել, բայց վախենում եմ,- ասաց Նանան:

- Հենց գիտե՞ս` ես շա՞տ եմ քշել, ես էլ եմ առաջին անգամ նստելու: Արի քշենք, ինչ լինի` երկուսիս կլինի,- ծիծաղելով ասաց Աբելն ու Նանայի ձեռքից բռնած գնաց դաշտ:

Նանան ամուր կպել էր Աբելից, որ ցած չընկնի: Նրա սիրտը սովորականից արագ էր բաբախում, շատ շփոթված էր, բայց միևնույն ժամանակ նաև համոզված, որ այդ վիճակը իրեն դուր է գալիս:

Արդեն մթնել էր, նրանք քայլելով տուն էին գնում, և հանկարծ Աբելը բռնեց Նանայի ձեռքից, ուղիղ նայեց աչքերին և համբուրեց: Դա Նանայի առաջին համբույրն էր: Առաջին համբույրը… քաղցր ու երանավետ: Մի ամբողջ կյանք արժեցող վայրկյանների հմայնք է դա, անմոռանալի, գաղտնածածուկ մի հմայնք, որ թվում է, թե աշխարհն իմացավ, որ բոլորը տեսնում են այտերիդ ու շուրթերիդ վրա դրոշմված համբույրը:

Նանան ոչ մի բառ չարտասանեց մինչև տուն հասնելը, բայց ամբողջ գիշեր մտածում էր համբույրի մասին: «Հաստատ սիրահարվում եմ նրան»,- մտածում էր նա:

Հաջորդ առավոտյան արդեն տուն վերադարձան: Աբելը Նանայից վերցրեց բջջայինի համարն ու խոստացավ, որ կզանգի: Նրանք շփվում էին հեռախոսով, և Նանայի զգացմունքներն ավելի էին խորանում: Բայց չգիտես ինչու երկու ամիս հետո զանգերը դադարեցին: Ի՞նչ էր պատահել Աբելին, մոռացե՞լ էր արդյոք Նանային, թե՞ մի ուրիշ պատճառ կար: Նանան շատ էր տխրել, ընկերների հետ չէր շփվում:

-Հը՞, Նա՛ն, ի՞նչ ա պատահել, ոնց որ հեչ դու չլես, -ասում էին դասընկերները, բայց աղջիկը նրանց ուշադրություն չէր դարձնում, միայն Աբելի մասին էր մտածում:

Մի օր սովորականի նման, մի քիչ ցրվելու համար նստեց համակարգչի առաջ ու բացեց одноклассники իր էջը, մեկ гости ուներ, բացեց և քիչ էր մնում ուրախությունից լաց լիներ. Աբելն էր:

-Բարև, ինձ էդքան շուտ մոռացա՞ր,- անմիջապես գրեց:

Պատասխանը չուշացավ.

-Բարև, չէ, չեմ մոռացել, քեզ մոռանալ կլնի՞:

-Իսկ ինչու՞ չէիր գրում,- հարցրեց Նանան:

-Բայց դու գիտե՞ս, որ ես ամուսնացել եմ, սայթիս նկարները չե՞ս տեսել:

Նանան անմիջապես բացեց նկարները. Աբելն էր՝ եկեղեցում ,հարսնացուի հետ. արցունքներն ակամայից հոսեցին աչքերից, օդը չէր բավականեցնում, գժի նման այս ու այն կողմ էր գնում: Շուտով հեռախոսը զանգեց: Անմիջապես վերցրեց:

-Ուզում եմ հանդիպենք,-հանգիստ տոնով ասաց Աբելը, կարծես ոչինչ չէր եղել:

-Իսկ ես չեմ ուզում,- հազիվ արտասանեց Նանան, հեռախոսը մի կողմ շպրտեց և բերանքսիվայր ընկավ մահճակալին:

Աբելը շարունակում էր զանգել, բայց Նանան չէր պատասխանում, թեև շատ էր ուզում: Փորձում էր մոռանալ նրան, փորձում էր մոռանալ իր առաջին համբյուրը, բայց ինքն էլ համոզված չէր, որ կարող է: Կորցրել էր նրան, բախվել մի իրականության, որը լի էր դատարկության, կյանքի անբավարարվածության զգացումով: Ակամայից հիշում էր իր կարդացած գրքերը, դիտած ֆիլմերը, որոնց սյուժեն նման էր իր պատմությանը և փորձում էր նմանվել այդ հերոսներին, նրանց պես ուժ գտնել իր մեջ և ջնջել հիշողությունից նրան:

Սիրող մարդը չէր ամուսնանա ուրիշ աղջկա հետ, և եթե նույնիսկ առանց սիրելու էր ամուսնացել, այսպես թե այնպես ուրիշի դժբախտության վրա չէր կարելի սեփական երջանկությունը կառուցել:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 1231 | Ավելացրեց: ♥AnYuKkA♥ | Գնահատական: 4.5/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar