Առավոտյան թեսթ. ինչպես են տղամարդիկ անվանում որոշ կանանց - 29 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 29 » Առավոտյան թեսթ. ինչպես են տղամարդիկ անվանում որոշ կանանց
23:40
Առավոտյան թեսթ. ինչպես են տղամարդիկ անվանում որոշ կանանց

Բարի լույս, երկիր, օրը սկսենք հատուկ թեսթով: Որակների ցանկը, որոնք կանայք ցանկանում են տեսնել տղամարդկանց մեջ, շատ մեծ է եւ դժվար թե իրականություն դառնա ուժեղ սեռի մեկ ներկայացուցչի մեջ: Իսկ տղամարդիկ կանանցից նվազագույն պահանջներ ունեն:  Տղամարդիկ մոլորակի բոլոր կանանց մի քանի տեսակի են բաժանում ու նեղ շրջապատում նրանք կարող են կնոջն ընդամենը մեկ բառով բնորոշել, օրինակ՝ Դինամո: Որքան էլ տարօրինակ է՝ տղամարդու ընկերներն անմիջապես հասկանում են, թե ինչ նկատի ուներ իրենց ընկերն ու շտապում են խորհուրդներ տալ: Սիրելի կանայք, այս թեսթը կօգնի բացահայտել, թե տղամարդու բառապաշարի որ բառով կարելի է բնութագրել ձեզ: Հնարավոր է, որ արդյունքները ձեզ վշտացնեն, բայց ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք: Հիշեք, որ տղամարդիկ ամաչում են քնքուշ զգացմունքներից եւ երբեմն դրանք ցինիզմի դիմակի տակ են թաքցնում, թեեւ իրականում նրանք ձեր հանդեպ սեր ու հարգանք են տածում:

1. Կարո՞ղ եք ասել, որ բուռն երիտասարդություն եք ունեցել:

Ա. Այո - 5 միավոր

Բ. Ոչ - 10 միավոր

Գ. Իմ բուռն երիտասարդության ամենաթեժ շրջանն է - 0 միավոր:

2. Դուք կհամաձայնե՞ք հանդիպել ձեզանից շատ երիտասարդ տղամարդու հետ:

Ա. Տարիքը կարեւոր չէ, ամեն ինչ մարդուց է կախված - 5 միավոր

Բ. Թերեւս ոչ - 10 միավոր

3. Ինչ եք կարծում, հազիվ ծանոթ տղամարդը կարո՞ղ է ձեզանից ինտիմ պահանջել այն բանից հետո, երբ ձեզ հյուրասիրել է ռեստորանում:

Ա. Նայած, թե ինչ ռեստորան - 0 միավոր

Բ. Իհարկե ոչ - 5 միավոր

Գ. Ես թույլ չեմ տա իմ փոխարեն վճարել - 10 միավոր

Դ. Ոչ մի դեպքում անծանոթի հետ ռեստորան չեմ գնա – 15 միավոր

4. Հաճա՞խ են ձեզ հետ ցանկանում փողոցում ծանոթանալ:

Ա. Պատահում է - 0 միավոր

Բ. Այո, բայց ես անմատչելի չեմ - 5 միավոր

Գ. Ոչ - 10 միավոր:

5. Պատահե՞լ է, որ մեկ շաբաթվա ընթացքում երկուսից ավելի զուգընկեր ունենաք:

Ա. Այո - 0 միավոր

Բ. Ոչ - 15 միավոր

6. Ժամանակակից տղամարդկանց եսասեր համարո՞ւմ եք:

Ա. Ավելի շատ այո, քան ոչ - 5 միավոր

Բ. Ոչ, տղամարդուն պետք է կինը ղեկավարի - 15 միավոր

7. Ձեզ համար դժվա՞ր է ծանոթանալ ձեր զարգացածության մակարդակի մարդու հետ:

Ա. Այո - 15 միավոր

Բ. Ոչ - 0 միավոր:

8. Եթե ձեր ընտրյալն առաջարկի ձեզ համար ավտոմեքենա գնել կամ հանգիստը Մալդիվներում անցկացնել, ո՞րը կընտրեք:

Ա. Մեքենա, այն անհրաժեշտ է - 10 միավոր

Բ. Մալդիվներ, այդ ավելի հետաքրքիր է - 5 միավոր

9. Արդյո՞ք սեռական կապ եք ունեցել միայն այն պատճառով, որ հաշվի չեք առել ձեր ուժերն ալկոհոլ օգտագործելիս:

Ա. Այո - 5 միավոր

Բ. Եթե նույնիսկ եղել է, ապա վաղուց - 10 միավոր

Գ. Ոչ, իրականում այդ անհնար է - 15 միավոր

10. Այս ցանկից ի՞նչը ձեզ կստիպի մեկընդմիշտ մոռանալ տղամարդու մասին:

Ա. Իմպոտենցիա - 0 միավոր

Բ. Ժլատություն - 10 միավոր

Գ. Երեխաներին չսիրելը - 20 միավոր

Դ. Վաստակել չկարողանալը - 30 միավոր

Ե. Նրա երաժշտական ճաշակը - 40 միավոր:

Հաշվում ենք միավորները

40 միավոր եւ պակաս. «Անկեղծ անառակ»: Այս գռեհիկ արտահայտությունն իրականում թաքցնում է տղամարդու վախը ձեր անկեղծության ու մաքրության առջեւ: Ձեր տղամարդն իր հոգու խորքում հասկանում է, որ արժանի չէ ձեզ, որ իր բարոյական մակարդակը շատ ցածր է, բայց նա երբեք բացահայտ չի խոստովանում այդ մասին: Այդ պատճառով մարդկանց մեջ նա հագնում է հմուտ երիտասարդի դիմակ, ով հիմարացնում է երկչոտ կանանց: Ձեր սիրտը գրավելու համար նրանից շատ ջանքեր չեն պահանջվել: Բավական է, որ նա ձեզ հյուրասիրել է, տաքսիով ուղեկցել: Մի կողմից ձեզ կարելի է նախանձել, դուք կարողանում եք գնահատել պարզ ուրախությունները եւ դրանցից հաճույք ստանալ, բայց ձեր տղամարդուն չստիպել, որպեսզի ձեզ համար ինչ-որ քայլերի դիմի: Դրանով դուք իջեցնում եք ձեր նշաձողն ու այդ պատճառով ձեր ակնթարթային կապը երբեք ռոմանտիկ պտմության չի վերածվում: Այդ կարող է կապ ունենալ ժառանգականության հետ կամ այն բանի, որ ձեզ քնքշանքներով երես չեն տվել: Բայց ավելի հավանական է, որ դուք շատ երիտասարդ եք եւ պարզապես չեք զվարճացել:

45-60 միավոր. «Դինամո»: Այս կոպիտ բնորոշումը մտածված է այն տղամարդկանց կողմից, ովքեր կարծում են, որ եթե աղջիկը թույլ է տալիս բարում կամ ռեստորանում իր փոխարեն վճարել, ապա նա առաջին երեկոյի ընթացքում պետք է համաձայնի սեռական կապի մեջ մտնել: Իսկ եթե կինը մերժում է, ապա ի սկզբանե ցանկացել է խաղալ: Միաժամանակ, դուք վստահ եք, որ ձեզ հետ հասարակության մեջ երեւալու համար տղամարդիկ պարտավոր են առավելագույնն անել՝ առանց ինտիմ առաջարկների: Դուք այդպես եք պատկերացնում անթերի հանդիպումը: Ցավոք, աշխարհն ավելի դաժան է, քան դուք կարծում եք: Նույնիսկ ամենահարուստներն ու առաքինիներն այսօր հաշվում են փողերը: Դուք ռիսկի եք դիմում, հերթական ծանոթը կարող է պահանջել վարձահատույց լինել, եւ այնպես, որ չեք կարողանա մերժել:

70-85 միավոր. «Կոմսոմոլուհի»: Տպավորություն է ստեղծվում, որ ձեզ շատ դժվար է գոհացնելը, դուք ապրում եք ձեր հորինած անթերի աշխարհում: Դուք վախենում եք հարաբերություններ սկսել երկրի բնակիչների հետ եւ ձեր սիրահետողի յուրաքանչյուր քայլին նայում եք, ինչպես զինվորը՝ ոջիլին: Հավանաբար, դուք բարձր պահանջներ ունեք կամ ծանոթանալու համար տղամարդ եք փնտրում ոչ ճիշտ տեղում: Ձեզ համար ամենամտերիմ մարդը համացանցային զրուցակիցն է, այստեղ հեշտությամբ եք ընկերներ գտնում, որոնք միեւնույն երաժշտությունն են սիրում, նույն երգերը, գրքերը: Չտեսնելով մարդուն եւ նրա հետ չկիսելով կենցաղը՝ դյուրին է պատկերացնել, որ նա անթերի է: Բայց իրական հարաբերությունների հետ այդ ոչ մի կապ չունի: Վաղ թե ուշ դուք կանցնեք այլ կարգավիճակի: Ցանկալի է, որ այն չլինի պառաված օրիորդի կարգավիճակը:

90-105 միավոր. «Լիրբ»: Ձեզ համար անթերի հանդիպումն այն է, որտեղ ձեր երկրպագուն ցուցադրում է իր կարողությունը, ձեզ հաճոյախոսություններով է ողողում, սիրտն ու ձեռքն առաջարկում: Իսկ դուք խոստանում եք մտածել, որոշելու համար, արդյոք այս թեկնածուն մյուսներից լավն է: Ձեզ չի կարելի ռոմանտիկ համարել, դուք պահանջատեր եք, ով հարմար թեկնածու է փնտրում, որը կկարողանա ապրելու հարմարավետ պայմաններ ապահովել: Դրա հետ մեկտեղ, չեք ցանկանում նրան քնքշանքներ խոստանալ, հոգատարություն, սեր ու հավատարմություն: Տղամարդիկ այդ շատ լավ են զգում: Եթե ձեզ համար ամուսին գտնեք, ապա այդ լուրջ ընտրության արդյունք կլինի. օլիգարխ, հայտնի արտիստ, հետախուզության սպա, մի խոսքով տղամարդ, ով առավելություն ունի մնացածի հանդեպ:

110-125 միավոր. «Կին»: Դուք արդեն հասկացել եք, որ բարձր զգացմունքներն իրական երջանկության առաջին փուլն է միայն: Փորձում եք խուսափել իրավիճակից, որը վտանգի տակ է դնում ձեր ապագան: Գայթակղողը պետք է զինվի Կազանովայի զենքով, որպեսզի դուք նրան ուշադրության արժանացնեք: Եվ եթե անգամ ձեզ գրավում են նրա խոսքերը, ձեր սիրտը ձեր ընտանիքի հետ է մնում: Ձեզ համար անթերի ժամանցը մտերիմների հետ անցկացրած երեկոն է, երբ նրանք ձեր տեսադաշտում են, եւ դուք վստահ եք, որ նրանց հետ ամեն ինչ կարգին է:

140 միավոր. «Պառաված օրիորդ»: Տխուր է, բայց ուժեղ սեռը փորձում է շրջանցել այդպիսի կանանց: Թեեւ հնարավոր է, որ ձեր բախտը բերել է, դուք ղեկավար եք, իսկ ձեր ենթակայության տակ երիտասարդ տղամարդիկ կան: Այդ դեպքում ձեզ շնորհավորում եմ, իսկ նրանց՝ ցավակցում:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 809 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar