Առաջին ժամադրություն` այնքան սպասված իրադարձություն - 16 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Առաջին ժամադրություն` այնքան սպասված իրադարձություն
20:14
Առաջին ժամադրություն` այնքան սպասված իրադարձություն

 Հայտնի է, որ հիմնականում ժամադրության վայրը ընտրում է տղան: Իսկ ինչո՞վ է պայմանավորվում նրա ընտրությունը: ♥ Եթե տղան հրավիրել է ձեզ թատրոն կամ ցուցահանդես, նա ուզում է տեսնել ինչքանով են համընկնում ձեր ճաշակները, ինչպես նաև հավանաբար ցանկանում է հասկանալ ձեր զարգացվածության աստիճանը: Եվ հիշեք մի հետաքրքիր փաստ. այս դեպքում 8-ից միայն 2 են իմանում, թե ինչի մասին է ներկայացումը կամ ինչ թեմատիկա ունի ցուցահանդեսը:
♥Եթե առաջին ժամադրությանը ձեզ հետ լինեն նաև նրա ընկերները, ապա դա խոսում է տղայի անինքնավստահության մասին: Մի՛ կասկածեք, որ ձեր գնալուց հետո հնչելու է ՛՛հըն, ո՞նցն էր՛՛ հարցը: Նրա փոխարեն ընտրությունն ընկերներն են կատարելու:
♥Եթե առաջին իսկ ժամադրության նա հրավիրում է ձեզ իրենց տուն, ապա այս դեպքում կա երկու տարբերակ: Առաջինը՝  նա ՛՛մամայի բալիկ ՛՛ է և երկրորդը՝ նա տուն է հրավիրում բոլոր աղջիկներին: Իսկ ինչպե՞ս տարբերել, թե որ տարբերակն է. դա պարզ կլինի նրա մայրիկի պահվածքից: Եթե նա չափից շատ հարցեր է տալիս, ապա դա առաջին դեպքն է, իսկ երկրորդ դեպքում նա ուղղակի ձեզ կանտեսի:
♥ Եվ ամենաօպտիմալ ու տարածված տարբերակը կամ սրճարանում, կամ ռեստորանում անցկացված ժամադրությունն է: Այս դեպքում նա գնահատում է, թե ինչպես եք դուք ձեզ պահում հասարակական վայրերում և ինչպես եք պատրաստվել հանդիպմանը՝ հագուստ, դիմահարդարում և այլն:Իսկ որտե՞ղ է անցել ձեր ամենահիշված և անսպասելի ժամադրությունը, պատասխանե՛ք  մեկնաբանություններում:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1150 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar