Առաջին հանդիպման ընթացքում որոշիչ են առաջին 12 րոպեները - 20 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 20 » Առաջին հանդիպման ընթացքում որոշիչ են առաջին 12 րոպեները
00:08
Առաջին հանդիպման ընթացքում որոշիչ են առաջին 12 րոպեները

Առաջին հանդիպման ընթացքում զուգընկերոջ վրա տպավորություն գործելու համար ընդամենը 12 րոպե կա, վկայում են նոր գիտական աշխատության արդյունքները:  Հետազոտության արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ որոշելու համար, հավանում է մարդը նոր ծանոթին, թե ոչ, պահանջվում է ընդամենը մի քանի րոպե: Իր հերթին պոտենցիալ զուգընկերոջը գնահատում են ըստ նրա ժպիտի(64 տոկոս), աչքերի(58 տոկոս) եւ ձայնի տոնայնության(25 տոկոս):  Նոր հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնց գիտնականները հարցրել են իրենց առաջին համբույրների մասին: Մարմնի բույրը, ինչպես հաստատվել է, ամենավանող առանձահատկությունն է, որը 59 տոկոսին է հետ մղում, այնուհետեւ բերանի տհաճ հոտն է, որը 53 տոկոսի համար անընդունելի է, գրում է Mail Online-ը:  Միեւնույն ժամանակ տասից չորսը(մոտ 38 տոկոս) կորցնում է հետաքրքրությունը, եթե առաջին հանդիպման ընթացքում ինչ-որ տարաձայնություններ են ի հայտ գալիս: Ընդ որում արդյունքները նաեւ վկայում են, որ մարդիկ կարծիք են կազմում նախքան անձամբ հանդիպելը:  6 տոկոստ տեղեկություններ է հավաքում այն մասին, թե ում հետ է հանդիպելու՝ դիտելով սոցցանցերի անձնական էջերը: 25 տոկոսը կտրականապես կարող է փոխել արտաքինը՝ առաջին հանդիպման ընթացքում պոտենցիալ զուգընկերոջ վրա տպավորություն թողնելու համար, հաղորդում է «FedPost.ru»-ն:  Մազերի նոր կտրվածքը, նոր օծանելիքը կամ մատնահարդարումը կանանց համար ամենատարածված տարբերակն են: Դրա հետ մեկտեղ տղամարդկանց 5 տոկոսը կփորձի մորուքը երկարացնել: Առաջին հանդիպումից առաջ կանանց 6 տոկոսը եւ տղամարդկանց 5 տոկոսը դիետայի են հետեւում:


 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 787 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar