Առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ-ն կստանա մի շարք «բոնուսներ»՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց - 2 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 16.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 2 » Առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ-ն կստանա մի շարք «բոնուսներ»՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց
18:54
Առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ-ն կստանա մի շարք «բոնուսներ»՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց

Դատելով նրանից, թե ինչ պատվիրակությունով է ժամանել Պուտինը, և նրանից, թե ինչ է նա ասել համաժողովում իր ելույթի ժամանակ, Հայաստանում մի շարք կարևորագույն փաստաթղթեր են ստորագրվելու և պայմանավորվածություններ են ձեռք բերվելու:  Կարելի է մեծ վստահությամբ ասել, որ ստորագրվելու են տնտեսական ու ռազմական համագործակցության մասին փաստաթղթեր, ինչպես նաև էներգետիկ ոլորտի վերաբերյալ պայմանավորվածություններ են լինելու:  Կարծում եմ` առանցքային է նաև Պուտինի այն հայտարարությունը, որտեղ նա շեշտել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից, այլև էլ ավելի է ամրապնդելու իր դիրքերը մեր տարածաշրջանում:  Ընդհանուր առմամբ, վերլուծելով նրա ելույթը, կարելի է մեծ հավանականությամբ պնդել, որ առաջիկա ամիսների ընթացքում ՀՀ-ն կստանա մի շարք «բոնուսներ»՝ Մաքսային միությանն անդամակցելու դիմաց. գազի գնի էժանացում, սպառազինություն ու տեխնիկա, եղած սպառազինության ու տեխնիկայի արդիականացում, էներգետիկ ոլորտում շոշափելի ներդրումներ, առհասարակ ներդրումներ: Փոխարենը, Ռուսաստանը, անկասկած, կպահանջի ու հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանն այս անգամ էլ չշեղվի դեպի Արևմուտք ու, պահպանելով հավատարմությունը, մտնի ՄՄ, իսկ հետագայում նաև` Եվրասիական միություն:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 563 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar