Ապրիլի 24-ին ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը - 23 Ապրիլի 2014 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Ապրիլ » 23 » Ապրիլի 24-ին ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը
23:51
Ապրիլի 24-ին ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը

 Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ամբողջությամբ կվերափոխվի Առաջին ալիքի եթերացանցը: Ինչպես նշված է տրամադրած հաղորդագրությունում, ամբողջ օրվա ընթացքում Հանրայինի հեռուստադիտողները պարբերաբար հնարավորություն կունենան դիտելու ուղիղ միացումներ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, թեմատիկ միջազգային ֆիլմեր, տեղական արտադրության հեռուստաֆիլմեր, ինչպես նաև լրագրողական ռեպորտաժներ:    Հանրային հեռուստաընկերությունը աշխարհահռչակ «Metro Goldwyn Mayer» ընկերությունից գնել է Անրի Վերնոյի «Մայրիկ», «Պարադի փողոց 588 տուն», այլ ընկերություններից՝ «Արտույտների ագարակը», Քարլա Կարապետյանի «Ճչացողները» և Մայք Դեվիթի «Պատերազմից ավելի վատ» ֆիլմերի հեռուստատեսային հեռարձակման բացառիկ իրավունքները:  Համաձայն կնքված համապատասխան պայմանագրերի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմերի ցուցադրման իրավունքները պատկանում են միմիայն Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը: Ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված է վերը նշված ֆիլմերի ցուցադրությունը:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 893 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar