Ապրել քեզնով ` առանց քեզ … - 10 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 10 » Ապրել քեզնով ` առանց քեզ …
21:56
Ապրել քեզնով ` առանց քեզ …
Դու գնացիր , երբ ես ապրում էի քեզնով . . .

Դու գնացիր, երբ ես քո կարիքն ունեի առավել քան երբևէ ու ստիպեցիր դիմանալ մեն-մենակ ամբոխին խելագարված ,որ գալիս էր դեպ ինձ ու մեղքերիս համար պատասխան պիտ տայի ու պատասխանն իհարկե ոչ ոք չէր սպասում, զի բոլորն արդարացումներ էին սպասում կամ էլ աչքերս արցունքոտ տեսնել երազում , բայց կարծես երբ մնում ես մենակ, սկսում ես քեզ ավելի թույլ զգալ ներսից, բայց ավելի ուժեզ արտաքինից ու ինչքան էլ զարմանալի թվա, երբ դու գնացիր, ես սկսեցի սիրել ինձ նրա համար , որ դու գնացիր ու ես քեզ չպատճառեցի ոչ մի ցավ, չվազեցի քո ետևից, չխաբեցի քեզ, նայեցի աչքերիդ ու դու արդեն գիտեիր ամեն ինչ , բայց ես կարողացա քո աչքերի փայլն արթնացնել, իսկ դու տեսնելով քո ճամփան , մոռացար , որ այն իմը լինել չի կարող , այն քոնն է ու ես քեզ հետ գալ չեմ կարող, մտածեցիր վախենում եմ , վախենում եմ կողքովդ մենակ քայլել , բայց չգիտեիր , թե դա ինձ համար ինչ մեծ պատասխանատվությունն էր , այդ ժամանակ քեզ համար էի այդ քայլն անում , իսկ հիմա գիտես ինչ եմ հասկացել ,չէ ես ինձ համար էի վախենում, որ չկորցնեմ երազանքս `լինելով կողքիդ , մոռանամ շնչել օդն անգամ…Երբ դու գնացիր….լքվածության զգացումը խեղդում էր հոգիս, բայց խենթ միայնակությունը ժպտում էր ինձ` ասելով, որ միայնակ լինելով միայն դու կհաղթահարես հարվածները կյանքի , որ չգիտես ինչի միաժամանակ ստիպում են մտածել ,որ հաղթահարելով ավելի ես հեռվանում մարդկանցից ու գնալով չի երևում կապող հույսի նշույլն անգամ… իսկ ցոլքը դաջվում է մտքիդ ու միայն դու հիշում ես այդ կապի մասին….Երբ դու գնացիր… ես ուզում էի , որ մնայիր , գեթ մի վայրկյան էլ տեսնեի ժպիտդ ու նոր հեռանայիր , չվերցրեցի նկարդ անգամ , որովհետև դու մտքերումս էիր միշտ ու քեզ տեսնելու համար ինձ պետք չէր ոչինչ…Երբ դու գնացիր, սիրտս կարծես կանգնեց ու անտարբերությամբ լցվեց շրջապատող աշխարհի նկատմամբ, և միայն հետո հասկացա , որ դու եղել ես , կաս ու միշտ կլինես իմ աշխարհում….Երբ դու գնացիր ,ես էլ էի ուզում գնալ, հեռանալ , չէ կյանքից չէ, ես արդեն ունեի գիտակցություն այնքան , որ դա փակուղի, ոչ թե ելք համարեի….Երբ դու գնացիր…. ես ինձ հպարտ էի զգում , հպարտ էի նրա համար , որ դու չնայած կարող էիր մնալ , բայց գնացիր, բայց ցավում էր սիրտս , մի քայլ ու էլ ի կսկսեր խեղդել կարոտը…
բայց դու պիտի գնայիր…ես համակերպվել կարող էի , կյանքն է այդպիսին , եթե գնում ես , նաև կգաս, բայց , սիրտս չէր դիմանում ու սպանում ինձ իր հիմար մտքերով վախեցնում ու դաժան քմծիծաղ տալիս , թե գուցե տեսնում եմ քեզ վերջին անգամ … բայց ես ուժեղ էի ու հաղթեցի մտքերիս ու սկսեցի ապրել քեզնով` առանց քեզ …:(((

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 989 | Ավելացրեց: LiD | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 HERMINE • 20:15, 11.05.2012
xd xd xd xd xd xd xd xd xd 9 9 9 9
avatar
2 hopar • 01:21, 13.05.2012
xd 5 6 8 xd 9 5 6 8 xd 9 6 8
ComForm">
avatar