ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2015»Փետրվար»6 » Apple-ը ռեկորդային ներդրում է կատարելու տվյալների կենտրոն ստեղծելու համար
23:02
Apple-ը ռեկորդային ներդրում է կատարելու տվյալների կենտրոն ստեղծելու համար
Apple ընկերությունը պատրաստվում է 2 մլրդ դոլար ծախսել` բարձր տեխնոլոգիական տվյալների նոր կենտրոն ստեղծելու համար: Սա ընկերության պատմության մեջ խոշորագույն ներդրումն է լինելու: Այդ գումարի շնորհիվ iPhone եւ iPad արտադրող ընկերությունն Արիզոնայի ապակու գործարանը կվերագործարկի որպես աշխարհի ամենաառաջատար տվյալների կենտրոն: Apple-ի ներկայացուցիչների խոսքով, այս ներդրումն աշխարհում խոշորագույնն է, որ ընկերությունը երբեւէ կատարել է: Ներդրումները կատարվելու են 10 տարվա ընթացքում, իսկ կենտրոնն աշխատելու է 30 տարի: Այն պատախանատու է լինելու Apple-ի բոլոր ծառայությունների տվյալների փոխանակման համար՝ ներառյալ iTunes-ը, iCloud-ը եւ Siri-ն: Vesti-ի փոխանցմամբ, տվյալների կենտրոնում ավելի քան 650 աշխատակից է լինելու: Ընդ որում, ի տարբերություն տվյալների այլ կենտրոնի, Apple-ի այս նախագիծն աշխարհում ամենից էկոլոգիականն է լինելու. գրեթե ամբողջ էներգիան այն ստանալու է արեւային մարտկոցների համակարգից: