Apple-ը առաջարկել է օգտվել iWork անվճար հավելվածից - 17 Փետրվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 17 » Apple-ը առաջարկել է օգտվել iWork անվճար հավելվածից
21:20
Apple-ը առաջարկել է օգտվել iWork անվճար հավելվածից

Apple ընկերությունը Windows-սարքերի օգտատերերին առաջարկել է օգտվել գրասենյակային iWork հավելվածների փաթեթի առցանց գործող անվճար տարբերակից: Այս մասին հաղորդվում է «Лента»-ն՝ հղում կատարելով Apple-ի կայքին: Յուրաքանչյուր օգտատեր, ով ցանկացած սարքից Apple ID հաշիվ է բացել iCloud կայքում, այժմ կարող է անվճար օգտվել Pages, Numbers եւ Keynote ծրագրերից, նույնիսկ եթե նա չունի Apple սարք: Փաստաթղթերը, որոնք ստեղծվում են ծրագրերում, համատեղելի են Microsoft Office-ի ձեւաչափերի հետ: iWork-ի շնորհիվ Apple-ը կփորձի գրավել Microsoft-ի օգտատերերի մասին, որովհետեւ Office 365 ծառայությանը բաժանորդագրվելը վճարովի է: Սկզբում iWork հավելվածները վճարովի էին եւ Office-ի նման վաճառվում էին տուփերով: Սակայն ծրագիրը այժմ անվճար է Apple-ի նոր սարքերի գնորդների համար: Microsoft-ը աստիճանաբար նվազեցնում է Office-ի արժեքը եւ առաջարկում է բաժանորդագրման տարբեր հնարավորություններ, սակայն ծրագիրը շարունակում է վճարովի մնալ:


 Նյութի աղբյուր՝ news.am

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 512 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar