Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը - 15 Ապրիլի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 15 » Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը
19:04
Apple-ը ներկայացրեց Նոր 4G և HD iPad պլանշետային համակարգիչը

Apple ընկերությունը ներկայացրեց իր պլանշետ iPad-ի երրորդ սերունդը: Նոր iPad-ը չունի կոնկրետ անվանում, ողջ շնորհանդեսի ժամանակ այն պարզապես անվանում էին Նոր iPad: Նոր iPad պլանշետային համակարգիչը ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով: Պլանշետի տեսախցիկը տեսանկարում է 1080p HD որակով վիդեո և կոչվում է iSight camera: Ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է: Ունի դեմքի ճանաչման, կադրի ստաբիլիզացիայի հնարավորություններ: Նոր iPad պլանշետը ապահովում է 4G LTE ցանց:Այն կարող է առանց լիցքավորման աշխատել 10 ժամ: Wi-Fi տարբերակի գինը կարժենա 16Գբ՝ 499 դոլար, 32Գբ՝ 599 դոլար և 64Գբ՝ 699 դոլար, իսկ 4G տարբերակներինը համապատասխանաբար՝629, 729 և 829 դոլար:Նոր iPad-ին հնարավոր է թելադրել ցանկացած տեքստ՝ անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով և անգամ ճապոներենով: Այս ֆունկցիան կոչվում է Voice Dictation: Նոր iPad-ի համար թարմացվել են հայտնի iLife apps, Garage Band և iMovie ծրագրերը: Կարելի է գնել նաև նոր iPhoto ծրագիրը, որը ամբողջովին նոր ծրագիր է լուսանկարների խմբագրման պորֆեսոնալ ֆունկցիաներով: Նոր iPad-ը շնորհանդեսը բացեց և փակեց Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 716 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar