Apple-ը Samsung-ի հետ «պատենտային պատերազմում» ռեւանշ է վերցրել - 22 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 22 » Apple-ը Samsung-ի հետ «պատենտային պատերազմում» ռեւանշ է վերցրել
18:32
Apple-ը Samsung-ի հետ «պատենտային պատերազմում» ռեւանշ է վերցրել

ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովը (ITC) ԱՄՆ տարածքում արգելք է դրել հարավկորեական Samsung ընկերության մի շարք արտադրանքների առք ու վաճառքի վրա: Որոշման համաձայն՝ Samsung-ը խախտել է երկու օպատենտ, որը գրանցված է նրա մրցակից ընկերության՝ ամերիկյան Apple-ի անունով, հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:  Apple-ի կողմից ներկայացված հայցում ընկերությունը մեղադրել է Samsung-ին իր 6 պատենտները խախտելու մեջ: Դատարանը, սակայն, հայցը բավարարել է միայն երկու պատենտի մասով: Թե կոնկրետ որ սարքավորումների վրա է տարածվում արգելքը, դեռեւս չի նշվում: Որոշումն ուժի մեջ կմտնի 60 օր հետո, իսկ մինչ այդ Օբամայի վարչակազմը կարող է  չեղյալ հայտարարել այդ որոշումը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:  Samsung-ն ու Apple-ը աշխարհում սմարթֆոնների խոշորագույն արտադրողներն են եւ «պատենտային պատերազմ» են մղում 2010 թվականից ի վեր: 2012-ի օգոստոսին հարավկորեական ընկերությունը մեղավոր էր ճանաչվել Apple-ի 5 պատենտները խախտելու մեջ, եւ դատարանը պարտադրել էր 1,05 մլրդ դոլարի տուգանք վճարել: Հետագայում գումարի չափը կրկնակի կրճատվեց: 2013-ի հունիսին ԱՄՆ միջազգային առեւտրի հանձնաժողովը որոշել է արգելել Apple-ի մի շարք արտադրատեսակների վաճառքը (iPhone 4, iPhone 3GS, iPad 3G եւ iPad 2 3G), Samsung-ի հայցի հիման վրա: Օգոստոսին ԱՄՆ նախագահի վարչակազմը վետո էր դրել այդ որոշման վրա:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 738 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar